Կառավարության որոշումներ

20 Հունվարի 2022, 61 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1998 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 25-Ի N 821 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 Համաձայն «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի դեկտեմբերի 25-ի «Հայաստանի Հանրապետությունում անձնագրային համակարգի կանոնադրությունը և Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրի նկարագիրը հաստատելու մասին» N 821 որոշման այսուհետ՝ որոշում) նախաբանը «անհրաժեշտությունից» բառից հետո լրացնել «և «Ոստիկանության մասին» օրենքի 18-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն» բառերով։
2. Որոշմամբ հաստատված կանոնադրության (այսուհետ՝ կանոնադրություն) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումը՝
1) կանոնադրության 5.1-ին կետից հանել «Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն կամ» բառերը, 5․1-ին կետի «ա» ենթակետից հանել «Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրում կամ» բառերը, իսկ 5․1-ին կետի «բ» ենթակետի «Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստացած` ազգությամբ հայ օտարերկրյա քաղաքացու միջնորդության դեպքում նրա ազգանվան և անվան անգլերենից հայերեն տառադարձումը կարող է կատարվել իր նախընտրած տարբերակով.» նախադասությունն ուժը կորցրած ճանաչել.
2) կանոնադրության 5.2-5.4-րդ կետերն ուժը կորցրած ճանաչել.
3) կանոնադրությունը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 5.5-րդ կետով.
«5.5. Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրում անվան և ազգանվան անգլերեն, ինչպես նաև անվան, ազգանվան և հայրանվան հայերեն ամրագրման հետ կապված հարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի հունիսի 23-ի N 725-Ն որոշմամբ:»։
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: