Կառավարության որոշումներ

13 Հունվարի 2022, 22 - Ա

«ԷՄ ԴԻ ՍԻ ԷԼ ԹԵՔՆՈԼՈՋԻ ԻՆՋԻՆԻԸՐԻՆԳ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ «ԱԼՅԱՆՍ» ԱԶԱՏ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՏՈՒ ՇԱՀԱԳՈՐԾՈՂՆԵՐԻ ՌԵԵՍՏՐՈՒՄ ՆԵՐԱՌԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 Հիմք ընդունելով «Ազատ տնտեսական գոտիների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 3-րդ մասը, Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի հունիսի 6-ի N 727-Ն որոշման N 3 հավելվածի 7-րդ կետի 5-րդ ենթակետը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Ներառել «ԷՄ ԴԻ ՍԻ ԷԼ ԹԵՔՆՈԼՈՋԻ ԻՆՋԻՆԻԸՐԻՆԳ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը (գրանցման համար` 290.110.1200538) «ԱԼՅԱՆՍ» ազատ տնտեսական գոտու («ՌԱՕ Մարս» ՓԲԸ-ի տարածքում) շահագործողների ռեեստրում՝ բարձր և նորարարական տեխնոլոգիաների արտադրության և արտահանման ոլորտում գործունեության իրականացման, մասնավորապես՝ էլեկտրոնային սարքերի (բժշկական կոնսոլների) արտադրության համար:
2. Շահագործողների ռեեստրում ներառված լինելու ժամկետը սահմանել 5 տարի, բայց ոչ ավելի, քան «Ալյանս» ազատ տնտեսական գոտու գործունեության ժամկետը:
3. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարին`
1) Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի հունիսի 6-ի N 727-Ն որոշմամբ սահմանված կարգով «ԷՄ ԴԻ ՍԻ ԷԼ ԹԵՔՆՈԼՈՋԻ ԻՆՋԻՆԻԸՐԻՆԳ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության և «ՍԻՏՐՈՆԻԿՍ ԱՐՄԵՆԻԱ» փակ բաժնետիրական ընկերության միջև պայմանագիր կնքվելուց հետո 2 աշխատանքային օրվա ընթացքում «ԷՄ ԴԻ ՍԻ ԷԼ ԹԵՔՆՈԼՈՋԻ ԻՆՋԻՆԻԸՐԻՆԳ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը տրամադրել շահագործողների ռեեստրում ներառվելու վկայական:
2) «ԷՄ ԴԻ ՍԻ ԷԼ ԹԵՔՆՈԼՈՋԻ ԻՆՋԻՆԻԸՐԻՆԳ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը վկայական տրամադրելուց հետո վերջինիս պատճենը 1 աշխատանքային օրվա ընթացքում տրամադրել Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեին:

Արխիվ

2024

2023