13 Հունվարի 2022, 33 - Ն
ԱՎՏՈՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑԻ (ԱՅԴ ԹՎՈՒՄ՝ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՏԵԽՆԻԿԱՅԻ) ՁԵՌՔԲԵՐՄԱՆ ԹՐԵՅԴ-ԻՆ ԱՌԵՎՏՐԻ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Լիցենզավորման մասին» Հայաստանի
Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 3-րդ մասը և 43-րդ հոդվածի 2-րդ մասի աղյուսակի 18-րդ բաժնի 1.1-ին կետը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հաստատել ավտոտրանսպորտային միջոցի (այդ թվում՝ գյուղատնտեսական տեխնիկայի) ձեռքբերման թրեյդ-ին առևտրի լիցենզավորման կարգը` համաձայն հավելվածի։
2. Սույն որոշմամբ հաստատված կարգով` լիազորված մարմնի իրավասությունները վերապահել Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությանը։
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։