Կառավարության որոշումներ

13 Հունվարի 2022, 29 - Ն

ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՀՈՂԵՐԻ ԿԱԴԱՍՏՐԱՅԻՆ ԱՐԺԵՔՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 66-րդ հոդվածի 3-րդ մասի երկրորդ պարբերությանը և Հայաստանի Հանրապետության հարկային
օրենսգրքի բաղկացուցիչ մասը կազմող N 2 հավելվածին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հաստատել անշարժ գույքի հարկի հաշվարկման նպատակով գյուղատնտեսական նշանակության հողերի կադաստրային արժեքները՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 1997 թվականի հուլիսի 3-ի N 237, 2002 թվականի հուլիսի 25-ի N 1101-Ն որոշումներով հաստատված և 2016 թվականի սեպտեմբերի 2-ի N 898-Ն որոշմամբ սահմանված զուտ եկամտի և կադաստրային արժեքի չափերով։
2. Որոշման 1-ին կետով հաստատված կադաստրային արժեքները հիմք են հանդիսանում պետության և համայնքային սեփականությանը պատկանող
գյուղատնտեսական նշանակության հողերն օտարելու (ուղղակի կամ աճուրդով վաճառելու), վարձակալության իրավունքով տրամադրելու դեպքերում՝ վաճառքի
կամ մեկնարկային գների հաշվարկման համար, ինչպես նաև քաղաքացիների կամ իրավաբանական անձանց հողամասերի նպատակային նշանակության
փոփոխման ժամանակ հողամասերի կադաստրային արժեքների տարբերության վճարման դեպքերում։
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

Արխիվ

2024

2023