Կառավարության որոշումներ

13 Հունվարի 2022, 38 - Ն

ԳՆՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԵՐԸ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն

 Ղեկավարվելով «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածով և Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի N 526-Ն որոշման N 1 հավելվածի 3-րդ կետի պահանջներով՝ Հայաստանի
Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Թույլատրել Երևան համայնքին՝ Երևան քաղաքի ենթակայությամբ գործող մանկապարտեզների 2022 թվականի կարիքները հոգալու համար կենտրոնացված
կարգով կազմակերպված սննդամթերքի գնման ընթացակարգի չկայացած՝ հայտարարված չափաբաժիններով նախատեսված ապրանքների ձեռքբերումն իրականացնել բաց մրցույթի ձևով:
2. Սահմանել, որ Երևան քաղաքի ենթակայությամբ գործող մանկապարտեզների կողմից 2022 թվականի կարիքները հոգալու համար կենտրոնացված կարգով կազմակերպված սննդամթերքի գնման ընթացակարգի չկայացած՝ հայտարարված չափաբաժիններով նախատեսված ապրանքների ձեռքբերումը Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի N 526-Ն որոշմամբ հաստատված գնումների գործընթացի կազմակերպման կարգի (այսուհետ՝ կարգ) 23-րդ կետի 5-րդ ենթակետի «գ» պարբերության համաձայն իրականացվելու դեպքում չեն կիրառվում կարգի 21-րդ կետի 1-ին ենթակետի «դ» պարբերության և 71-րդ կետի 1-ին ենթակետի «ա» պարբերության պահանջները:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից, և դրա գործողությունը տարածվում է 2022 թվականի հունվարի 3-ից փաստացի ծագած հարաբերությունների վրա:

Արխիվ

2024

2023