Կառավարության որոշումներ

13 Հունվարի 2022, 30 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 11-Ի N 953-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության 2020 թվականի հունիսի 11-ի «Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից բյուջետային վարկ տրամադրելու, Հայաստանի Հանրապետության 2020 թվականի պետական բյուջեում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի դեկտեմբերի 26-ի N 1919-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» N 953-Ն որոշման 1-ին կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 3-րդ ենթակետով.
«3) Թույլատրել «Հայկական ատոմային էլեկտրակայան» ՓԲԸ-ին, Հայաստանի Հանրապետության տարածքում ատոմային էլեկտրակայանի շահագործման ժամկետի երկարաձգման աշխատանքների ֆինանսավորման համար ներգրավված վարկերի մարման և սպասարկման ծախսերի փոխհատուցման նպատակով, «Հայկական ատոմային էլեկտրակայան» փակ բաժնետիրական ընկերությանը 2020-2022 թվականների ընթացքում Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից (կայունացման դեպոզիտային հաշվի միջոցներից, բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Ներքին վարկեր և փոխատվություններ» հոդվածով) տրամադրված 63,200,000,000 դրամ գումարի չափով բյուջետային վարկի 2021 թվականի համար հատկացված 25,000,000,000 դրամ գումարից մինչև 6,000,000,000 դրամ գումարն ուղղել Հայկական ատոմային էլեկտրակայանի 2-րդ էներգաբլոկի շահագործման նախագծային ժամկետի երկարաձգման աշխատանքների ֆինանսավորման նպատակով ներգրավված վարկերի մարմանը և սպասարկմանը՝ հետագայում օգտագործված գումարը վերականգնելու պայմանով:»:
2. Սահմանել, որ Հայկական ատոմային էլեկտրակայանի 2-րդ էներգաբլոկի շահագործման նախագծային ժամկետի երկարաձգման աշխատանքների ֆինանսավորման նպատակով ներգրավված վարկերի մարման և սպասարկման գծով ժամկետանց պարտավորության նկատմամբ մինչև սույն որոշումն ուժի մեջ մտնելու օրը տույժ չի հաշվարկվում:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: