Կառավարության որոշումներ

5 Հունվարի 2022, 16 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 26-Ի N 2121-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի դեկտեմբերի 26-ի «Ոռոգման ջրի մատակարարման և օգտագործման կանոնները հաստատելու, ոռոգման ջրի մատակարարման պայմանագրի օրինակելի ձևը սահմանելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի հուլիսի 27-ի N 418 որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 2121-Ն որոշման (այսուհետ՝ որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.
1) որոշման 2-րդ կետում «ոռոգման ջրի մատակարարման պայմանագրի օրինակելի ձևը» բառերը փոխարինել «ջրօգտագործողների ընկերության կողմից ջրօգտագործողին ոռոգման ջուր մատակարարելու օրինակելի պայմանագրի ձևը» բառերով.
2) որոշման 1-ին կետով հաստատված՝ «Ոռոգման ջրի մատակարարման և օգտագործման կանոնների» (այսուհետ՝ կանոններ) 1-ին կետը «ջրամատակարար» հասկացությունից հետո լրացնել հետևյալ խմբագրությամբ նոր հասկացությամբ՝ «ջրբաշխ՝ ջրամատակարարի ենթակայության տակ գործող, սպասարկման ենթատարածք սպասարկող, ջուր սպառողների հետ անմիջականորեն փոխհարաբերվող անձ.».
3) կանոնների 1-ին կետը «ջուր սպառող» հասկացությունից հետո լրացնել հետևյալ խմբագրությամբ նոր հասկացությամբ՝ «ջրբաշխի մատյան՝ ջուր սպառողներին մատակարարված յուրաքանչյուր օրվա ջրի ծավալների վերաբերյալ տվյալների գրանցման և հաշվառման մատյան.».
4) կանոնների 16-րդ կետում «ձևաթղթում» բառը փոխարինել «Ջրամատակարարի և (կամ) նրա ներկայացուցիչ ջրբաշխի մատյանում N 3.1-ին ձևը կցվում է և տասնօրյակային ակտ-օրագրում (մեկական օրինակը տրամադրվում է ջրօգտագործողին),» բառերով.
5) կանոնների 28-րդ կետը «հետագայում ջրամատակարարի» բառերից հետո լրացնել «հնարավորությունների սահմաններում լրացվում է ջրմանը հաջորդող տասնօրյա ժամկետում, իսկ դրա անհնարինության դեպքում՝ ջրաքանակը ջրամատակարարի» բառերով, այնուհետև՝ ինչպես տեքստում.
6) կանոնները լրացնել նոր՝ N 3.1-ին ձևով՝ համաձայն N 1 հավելվածի:
2. Որոշման N 2 հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները.
1) ոռոգման ջրի մատակարարման պայմանագրի օրինակելի ձևը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն N 2 հավելվածի:
2) N 1 հավելվածի «Հավելված N 1 ոռոգման ջրի մատակարարման օրինակելի պայմանագրի» բառերը փոխարինել «Հավելված N 1 ջրօգտագործողների ընկերության կողմից ջրօգտագործողին ոռոգման ջուր մատակարարելու օրինակելի պայմանագրի» բառերով, իսկ N 2 հավելվածի «Հավելված N 2 ոռոգման ջրի մատակարարման օրինակելի պայմանագրի» բառերը փոխարինել «Հավելված N 2 ջրօգտագործողների ընկերության կողմից ջրօգտագործողին ոռոգման ջուր մատակարարելու օրինակելի պայմանագրի» բառերով:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

հավելված1

հավելված2

Արխիվ

2024

2023