Կառավարության որոշումներ

5 Հունվարի 2022, 14 - Ն

ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՅՑՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն

 Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 2021 թվականի դեկտեմբերի 16-ի ՀՕ-397-Ն Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Սահմանել`
1) ինքնակամ կառույցների և կիսակառույց ինքնակամ կառույցների հատվածների (այսուհետ՝ ինքնակամ կառույց) հաշվառման կարգը` համաձայն N 1 հավելվածի.
2) ինքնակամ կառույցի հաշվառման փաթեթի վերաբերյալ պատվիրատուի համաձայնության ձևը` համաձայն N 2 հավելվածի:
2. Ինքնակամ կառույցների վերաբերյալ տեղեկությունները և փաստաթղթերը հաշվառելու նպատակով՝ սույն որոշման N 1 հավելվածով սահմանված կարգով ներկայացվում և Կադաստրի կոմիտեի կողմից հաշվառվում են «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 2021 թվականի դեկտեմբերի 16-ի ՀՕ-397-Ն Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասի 1-4-րդ կետերում սահմանված ժամկետներում։
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

հավելված1

հավելված2

Արխիվ

2024

2023