Կառավարության որոշումներ

30 Դեկտեմբերի 2021, 2198 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1998 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 25-Ի N 821 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 Համաձայն «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի դեկտեմբերի 25-ի «Հայաստանի Հանրապետությունում անձնագրային համակարգի կանոնադրությունը և Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրի նկարագիրը հաստատելու մասին» N 821 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝
1) որոշման նախաբանում «Ելնելով Հայաստանի Հանրապետությունում անձնագրային համակարգը կատարելագործելու և միջազգային չափանիշներին համապատասխանեցնելու անհրաժեշտությունից» բառերը փոխարինել «Ոստիկանության մասին» օրենքի 18-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն`» բառերով.
2) որոշմամբ հաստատված կանոնադրության 1-ին կետի վեցերորդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Հայաստանի Հանրապետության քաղաքացու նույնականացման քարտ ունեցող կամ Հայաստանի Հանրապետության քաղաքացու նույնականացման քարտ ստանալու դիմում ներկայացրած քաղաքացիներին անձնագիրը տրամադրվում է 10 տարի վավերականության ժամկետով: Հայաստանի Հանրապետության քաղաքացու նույնականացման քարտ չունեցող քաղաքացիներին անձնագիրը տրամադրվում է 2 տարի վավերականության ժամկետով: Ընդ որում, 16 տարին լրացած նախազորակոչային տարիքի արական սեռի քաղաքացիներին անձնագիրը տրամադրվում է մինչև նրանց զորակոչային տարիքը լրանալը, իսկ զորակոչային տարիքը լրանալու դեպքում` պարտադիր զինվորական ծառայության զորակոչից ստացած տարկետման կամ վերափորձաքննության ժամկետով։».
3) ուժը կորցրած ճանաչել որոշմամբ հաստատված կանոնադրության 3-րդ կետի առաջին պարբերությունը.
4) որոշման և որոշմամբ հաստատված կանոնադրության ամբողջ տեքստից հանել «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր» բառերը:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող 15-րդ օրը:

 

Արխիվ

2024

2023