30 Դեկտեմբերի 2021, 2188 - Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Ուժը կորցրած ճանաչել`
1) Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի հոկտեմբերի 30-ի «Կենսաբանական ակտիվ հավելումների ցանկը, թույլատրելի մակարդակները, դրանց արտադրության մեջ օգտագործվող վիտամինների ձևերը և արգելված բույսերի ցանկը հաստատելու մասին» N 1210-Ն որոշումը.
2) Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի հոկտեմբերի 30-ի «Շշալցված խմելու ջրին ներկայացվող պահանջները հաստատելու մասին» N 1240-Ն որոշումը.
3) Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի հոկտեմբերի 30-ի «Պարենային հումքի արտադրության ժամանակ կենդանական
ծագում ունեցող սննդամթերքում անասնաբուժական դեղամիջոցների առավելագույն մնացորդային մակարդակները հաստատելու մասին» 1207-Ն որոշումը.
4) Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի հոկտեմբերի 30-ի «Անասնաբուժական հսկողության (վերահսկողության) ենթակա ապրանքների ցանկերը հաստատելու մասին» 1205-Ն որոշումը:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: