30 Դեկտեմբերի 2021, 2184 - Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 3-Ի N 1976-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1․ Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի դեկտեմբերի 3-ի «Հսկիչ դրամարկղային մեքենային և ցանցային կապի միջոցներին ներկայացվող տեխնիկական պահանջները, հսկիչ դրամարկղային մեքենան հարկային մարմնում գրանցման և գրանցումից հանման կարգը, հսկիչ դրամարկղային մեքենայի կիրառության կանոնները հաստատելու, էլեկտրոնային հսկիչ դրամարկղային մեքենայի էլեկտրոնային կտրոնի դուրս գրման կարգը, էլեկտրոնային հսկիչ դրամարկղային մեքենաների տեխնիկական պահանջները, դրանց հաշվառման, հաշվառումից հանման կարգը, դրանց միջոցով տրամադրվող էլեկտրոնային կտրոնի պարտադիր վավերապայմաններին ներկայացվող, ինչպես նաև ինտերնետային կայքին կամ էլեկտրոնային հավելվածին (էլեկտրոնային առևտրային հարթակին) ներկայացվող պահանջները սահմանելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի հոկտեմբերի 5-ի N 1318-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1976-Ն որոշման (այսուհետ՝ որոշում) մեջ կատարել հետևյալ լրացումները․
1) որոշման 1-ին կետի 1-ին ենթակետով հաստատված N 1 հավելվածը լրացնել հետևյալ խմբագրությամբ 49-րդ կետով՝
«49․ Հայաստանի Հանրապետությունում շահագործվող հսկիչ դրամարկղային մեքենաների տեխնիկական սպասարկման կազմակերպումը, ինչպես նաև սույն որոշմամբ սահմանված՝ հսկիչ դրամարկղային մեքենաներին ներկայացվող պահանջների և դրանց ծրագրային ապահովման համապատասխանության եզրակացության տրամադրումն իրականացվում է հարկային մարմնի կողմից՝ հարկային մարմնի ղեկավարի սահմանած կարգով։
Ընդ որում՝ հարկային մարմնի կողմից կազմակերպվող՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի նոյեմբերի 17-ի «Հայաստանի Հանրապետության սահմանամերձ համայնքների ցանկը հաստատելու մասին» N 713 որոշմամբ հաստատված ցանկում ներառված սահմանամերձ գյուղերում հաշվառված և այդ գյուղերում փաստացի գործունեություն իրականացնող հարկ վճարողների հսկիչ դրամարկղային մեքենաների տեխնիկական սպասարկումը և այդ հարկ վճարողներին հսկիչ դրամարկղային մեքենաների տրամադրումն իրականացվում է անհատույց հիմունքներով։»։
2․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: