23 Դեկտեմբերի 2021, 2170 - Ն
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ, ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 30-Ի N 2215-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 20-Ի N 823-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԳՆՄԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի
Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածը և «Հայաստանի Հանրապետության
բյուջետային համակարգի մասին» օրենքի 23-րդ հոդվածի 3-րդ մասին, Հայաստանի
Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի N 526-Ն որոշմամբ
հաստատված կարգի 3-րդ և 57-րդ կետերին, Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի դեկտեմբերի 24-ի N 1937-Ն որոշման 2-րդ կետին և
Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի հունիսի 15-ի N 706-Ն
որոշմամբ հաստատված կարգի 38-րդ կետին համապատասխան՝ Հայաստանի
Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. «Հայաստանի Հանրապետության 2021 թվականի պետական բյուջեի մասին»
օրենքի N 1 հավելվածի N 2 աղյուսակում կատարել վերաբաշխում, N 3 աղյուսակում
կատարել փոփոխություններ և լրացում, N 6 հավելվածի N 2 աղյուսակում կատարել
փոփոխություններ, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության
2020 թվականի դեկտեմբերի 30-ի «Հայաստանի Հանրապետության 2021 թվականի
պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 2215-Ն
որոշման NN 3, 4, 5, 9, 9.1 և 10 հավելվածներում կատարել փոփոխություններ և
լրացումներ` համաձայն NN 1, 2, 3, 4, 5, 6, 7, 8, 9 և 10 հավելվածների:
2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի մայիսի 20-ի
«Հայաստանի Հանրապետության 2021 թվականի պետական բյուջեի մասին»
Հայաստանի Հանրապետության օրենքում վերաբաշխում և լրացում, Հայաստանի
Հանրապետության կառավարության 2020 թվականի դեկտեմբերի 30-ի N 2215-Ն
որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու և Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը
գումար հատկացնելու մասին» N 823-Ն որոշման 3.1-ին կետի 1-4-րդ և 7-10-րդ
ենթակետերն ուժը կորցրած ճանաչել:
3. Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի
նախարարին՝
1) 1,104.1 հազ. դրամ գումարը դրամաշնորհային պայմանագրի հիման վրա
հատկացնել «Երևանի N 9 արհեստագործական պետական ուսումնարան» ՊՈԱԿ-ին`
քոլեջի ջեռուցման համակարգի տեղադրման/մոնտաժման նախագծանախահաշվային փաստաթղթերի ձեռքբերման համար.
2) 42,958.3 հազ. դրամ գումարը (ներառյալ ԱԱՀ-ն) դրամաշնորհային պայմանագրի հիման վրա հատկացնել «Երևանի Հ. Թումանյանի անվան պետական
տիկնիկային թատրոն» ՊՈԱԿ-ին` ձայնային սարքավորումների ձեռքբերման համար.
3) 3,828.0 հազ. դրամ գումարը (ներառյալ ԱԱՀ-ն) դրամաշնորհային պայմանագրի հիման վրա հատկացնել «Հայաստանի ազգային գրադարան» ՊՈԱԿ-ին`
սանհանգույցների վերանորոգման նախագծանախահաշվային փաստաթղթերի
ձեռքբերման համար.
4) 7,434.9 հազ. դրամ գումարը դրամաշնորհային պայմանագրի հիման վրա
հատկացնել «Երևանի Տ. Շևչենկոյի անվան N 42 ավագ դպրոց» ՊՈԱԿ-ին` դպրոցի
մարզադահլիճի մասնաշենքի հիմնանորոգման նախագծանախահաշվային փաստաթղթերի ձեռքբերման համար.
5) 5,507.1 հազ. դրամ գումարը դրամաշնորհային պայմանագրի հիման վրա
հատկացնել «Վաղարշապատի Մ. Գորկու անվան N 5 ավագ դպրոց» ՊՈԱԿ-ին`
դպրոցի ոռոգման ցանցի շինարարական աշխատանքների ձեռքբերման համար:
4. Թույլատրել Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության,
մշակույթի և սպորտի նախարարությանը Հայաստանի Հանրապետության 2021 թվականի պետական բյուջեի «1183. Ապահով դպրոց» ծրագրի «32001. Կրթական
օբյեկտների շենքային պայմանների բարելավում» միջոցառման շրջանակներում
«Վաղարշապատի Զորավար Անդրանիկի անվան N 12 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ի
մասնակի նորոգման նպատակով 2020 թվականի հուլիսի 28-ին «Ավա-բիլդինգ»
ՍՊԸ-ի հետ կնքված՝ պետության կարիքների համար կապալային աշխատանքների
կատարման պետական գնման N ՀՀԿԳՄՍՆԳՀԱՇՁԲ-20/95-4 պայմանագրում
կատարել փոփոխություններ` դրանով նախատեսված աշխատանքների կատարման
գինն ավելացնելով 113.9 հազ. դրամով և պայմանագրի գործողության ժամկետը
երկարաձգելով մինչև 2021 թվականի դեկտեմբերի 24-ը ներառյալ:
5. Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի
նախարարին՝ 2020 թվականի հուլիսի 28-ի N ՀՀԿԳՄՍՆԳՀԱՇՁԲ-20/95-4 կապալային
աշխատանքների կատարման պայմանագրով նախատեսված պարտավորությունները կատարած «Ավա-բիլդինգ» ՍՊԸ-ին տրամադրել 171.9 հազ. դրամ գումար՝
բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Շենքերի և շինությունների կապիտալ վերանորոգում» հոդվածով՝ որպես գնում չհանդիսացող ծախս (ԳՉԾ):
6. Թույլատրել «Երևանի օլիմպիական հերթափոխի պետական մարզական
քոլեջ» ՊՈԱԿ-ին իր 2021 թվականի կարիքների համար ճաշարանային և հանրային
սննդի կազմակերպման ծառայությունների ձեռքբերման նպատակով կազմակերպված
«ԵՕՀՊՄՔ-ՀԲՄԾՁԲ-21/01» ծածկագրով գնման ընթացակարգի արդյունքում կնքված
պայմանագրով տնտեսված գումարներից 43,588.5 հազ. դրամն ուղղել ընթացիկ
նորոգման, տարածքի բարեկարգման, ինչպես նաև գույքի ձեռքբերման գծով
ծախսերին` իրականացվելիք ծախսերը համաձայնեցնելով Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հետ:
7. Թույլատրել «Արամ Մանուկյանի անվան մարզառազմական դպրոց»
ՊՈԱԿ-ին իր 2021 թվականի կարիքների համար կազմակերպված գնման ընթացակարգերի արդյունքում կնքված պայմանագրերով տնտեսված գումարներից և
Հայաստանի Հանրապետության 2021 թվականի պետական բյուջեի «1146. Հանրակրթության ծրագիր» ծրագրի «11011. Հիմնական մասնագիտացված հանրակրթություն» միջոցառման շրջանակներում ստացված սուբսիդիայից չօգտագործված
գումարներից 17,837.7 հազ. դրամն ուղղել Հայաստանի Հանրապետության
կառավարության 2021 թվականի հոկտեմբերի 7-ի N 1650-Ա որոշմամբ ՊՈԱԿ-ին
ամրացված շենքի տանիքի վերանորոգման աշխատանքների և ջեռուցման համակարգի տեղադրման համար անհրաժեշտ գույքի և ծառայությունների ձեռքբերման
գծով ծախսերին` իրականացվելիք ծախսերը համաձայնեցնելով Հայաստանի
Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հետ:
8. Թույլատրել «Կրթության զարգացման նորարարական ազգային կենտրոն»
հիմնադրամին Հայաստանի Հանրապետության 2021 թվականի պետական բյուջեի
«1192. Կրթության որակի ապահովում» ծրագրի «11006. Կրթության բովանդակային և
մեթոդական սպասարկում» միջոցառման շրջանակներում ստացված դրամաշնորհից
չօգտագործված գումարներից 22,800.0 հազ. դրամն ուղղել ուղևորատար մեքենայի և
տպագրական մեքենայի ձեռքբերման գծով ծախսերին` իրականացվելիք ծախսերը
համաձայնեցնելով Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հետ:
9. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող
օրվանից: