Կառավարության որոշումներ

23 Դեկտեմբերի 2021, 2169 - Լ

ԸՆՏԱՆԻՔՈՒՄ 3-ՐԴ ԵՎ ՅՈՒՐԱՔԱՆՉՅՈՒՐ ՀԱՋՈՐԴ ՆՈՐ ԾՆՎԱԾ ԵՐԵԽԱՅԻ ԾՆՆԴՅԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ԴՐԱՄԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ԵՎ ՎՃԱՐԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 146-րդ
հոդվածի 4-րդ մասը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի օգոստոսի 18-ի N 1363-Ա որոշման հավելվածի 4.1-ին կետը՝
Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Ժողովրդագրական իրավիճակի բարելավման նպատակով ընտանիքում
3-րդ և յուրաքանչյուր հաջորդ երեխայի ծննդյան կապակցությամբ նշանակել և
վճարել դրամական աջակցություն՝ ամսական 50000 դրամի չափով, մինչև երեխայի
6 տարեկանը լրանալու ամիսը ներառյալ։
2. Հաստատել ընտանիքում 3-րդ և յուրաքանչյուր հաջորդ նոր ծնված
երեխայի ծննդյան կապակցությամբ դրամական աջակցություն նշանակելու և
վճարելու կարգը՝ համաձայն հավելվածի։
3. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի
նախարարին՝
1) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկ ամսվա ընթացքում
ապահովել ընտանիքում 3-րդ և յուրաքանչյուր հաջորդ երեխայի ծննդյան
կապակցությամբ որոշման համաձայն դրամական աջակցության նշանակումն և
վճարումը կատարելու համար անհրաժեշտ ծրագրային ապահովման մշակումն ու
ներդրումը.
2) մինչև 2025 թվականի հուլիսի 1-ը Հայաստանի Հանրապետության
կառավարություն ներկայացնել առաջարկություն՝ 2026 թվականի հունվարի 1-ին և
դրանից հետո ծնված երեխաներին սույն որոշմամբ սահմանված դրամական
աջակցություն նշանակելն ու վճարելը շարունակելու նպատակահարմարության
վերաբերյալ։
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից
և տարածվում է այն դեպքերի վրա, երբ երեխան ծնվել է 2022 թվականի հունվարի
1-ին կամ դրանից հետո՝ մինչև 2026 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ։

հավելված