Կառավարության որոշումներ

23 Դեկտեմբերի 2021, 2165 - Ն

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ ՈՒ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 30-Ի N 2215-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ, ԳՆՄԱՆ ՊԱՅՄԱՆԱԳԻՐԸ ԼՈՒԾԵԼՈՒ ԵՎ ԳՆՄԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՏԱԼՈՒ Մ Ա Ս Ի Ն

 Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքի 23-րդ հոդվածի 3-րդ մասով, «Նորմատիվ իրավական ակտերի
մասին» օրենքի 33-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական
օրենսգրքի 467-րդ հոդվածի 1-ին մասով և Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի N 526-Ն որոշման 1-ին կետով
հաստատված գնումների գործընթացի կազմակերպման կարգի 57-րդ կետով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Թույլատրել Ջրային կոմիտեին լուծել 2021 թվականի հոկտեմբերի 27-ին Ջրային կոմիտեի և «Հայջրնախագիծ ինստիտուտ» փակ բաժնետիրական ընկերության միջև կնքված ՋԿ-ԳՀԾՁԲ-21/2-Ն գնման պայմանագիրը:
2. Թույլատրել Ջրային կոմիտեին փոփոխություն կատարել 2020 թվականի սեպտեմբերի 24-ին Ջրային կոմիտեի և «Ղարաբաղցյան Շին» սահմանափակ
պատասխանատվությամբ ընկերության միջև կնքված Գեղարդալճի ինքնահոս համակարգի կառուցման շինարարական աշխատանքների N ՋԿ–ՀԲՄԱՇՁԲ20/6-Ա գնման պայմանագրում (այսուհետ՝ պայմանագիր)՝ աշխատանքների կատարման վերջնաժամկետ սահմանելով 2022 թվականի սեպտեմբերի 30-ը:
3. Սահմանել, որ պայմանագրում փոփոխություններ կատարելիս չեն կիրառվում Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի N 526-Ն որոշմամբ հաստատված կարգի 33-րդ և 56-րդ կետերի 4-րդ ենթակետերի պահանջները:
4. «Հայաստանի Հանրապետության 2021 թվականի պետական բյուջեի մասին» օրենքի N 1 հավելվածի N 2 աղյուսակում կատարել վերաբաշխում,
փոփոխություններ, N 1 հավելվածի N 3 աղյուսակում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի դեկտեմբերի 30-ի «Հայաստանի Հանրապետության 2021 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների
մասին» N 2215-Ն որոշման NN 3, 4, 5, 9, 9.1 և 10 հավելվածներում կատարել փոփոխություններ՝ համաձայն NN 1, 2, 3, 4, 5 և 6 հավելվածների:
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

հավելված1

հավելված2

հավելված3

հավելված4

հավելված5

հավելված6