Կառավարության որոշումներ

23 Դեկտեմբերի 2021, 2162 - Լ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 27-Ի N 1891-Լ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 17-Ի N 2070-Լ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 18-Ի N 218-Լ ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի նոյեմբերի 27-ի «2020 թվականի սեպտեմբերի 27-ից Ադրբեջանի Հանրապետության կողմից Արցախի Հանրապետության դեմ սկսված պատերազմական գործողությունների հետևանքով Ադրբեջանի Հանրապետության վերահսկողության տակ անցած համայնքներում հաշվառված կամ փաստացի բնակված քաղաքացիներին աջակցություն տրամադրելու կարգը հաստատելու մասին» N 1891-Լ որոշման հավելվածի՝
1) 16-րդ կետում «2021 թվականի նոյեմբերի 1-ը» բառերը փոխարինել «2022 թվականի հունվարի 31-ը» բառերով, «2021 թվականի նոյեմբերի 15-ը» բառերը` «2022 թվականի փետրվարի 4-ը» բառերով, «2021 թվականի դեկտեմբերի 15-ը» բառերը` «2022 թվականի հունվարի 31-ը» բառերով, իսկ «2021 թվականի դեկտեմբերի 25-ը» բառերը՝ «2022 թվականի փետրվարի 10-ը» բառերով.
2) 17-րդ կետում՝
ա. «մահվան պատճառով» բառերից հետո հանել «մինչև 2021 թվականի նոյեմբերի 1-ը» բառերը,
բ. 1-ին ենթակետում «նոյեմբերի 1-ը» բառերը փոխարինել «դեկտեմբերի 24-ը» բառերով,
գ. 2-րդ ենթակետում «նոյեմբերի 1-ին» բառերը փոխարինել «դեկտեմբերի 24-ին» բառերով, իսկ «դեկտեմբերի 1-ն» բառերը` «դեկտեմբերի 28-ն» բառերով:
2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի դեկտեմբերի 17-ի «Արցախի Հանրապետությունում հաշվառված և հաշվառման կամ փաստացի բնակման հասցեում գտնվող բնակելի անշարժ գույքն Ադրբեջանի կողմից 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Արցախի Հանրապետության դեմ սանձազերծած պատերազմի պատճառած ավերածությունների հետևանքով կամ այլ պատճառներով կորցրած քաղաքացիներին աջակցություն տրամադրելու կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի դեկտեմբերի 10-ի N 2021-Լ որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» N 2070-Լ որոշման հավելվածի՝
1) 16-րդ կետում «2021 թվականի նոյեմբերի 1-ը» բառերը փոխարինել «2022 թվականի հունվարի 31-ը» բառերով, «2021 թվականի նոյեմբերի 15-ը» բառերը` «2022 թվականի փետրվարի 4-ը» բառերով, «2021 թվականի դեկտեմբերի 15-ը» բառերը` «2022 թվականի հունվարի 31-ը» բառերով, իսկ «2021 թվականի դեկտեմբերի 25-ը» բառերը՝ «2022 թվականի փետրվարի 10-ը» բառերով.
2) 17-րդ կետում՝
ա. «մահվան պատճառով» բառերից հետո հանել «մինչև 2021 թվականի նոյեմբերի 1-ը» բառերը,
բ. 1-ին ենթակետում «նոյեմբերի 1-ը» բառերը փոխարինել «դեկտեմբերի 24-ը» բառերով,
գ. 2-րդ ենթակետում «նոյեմբերի 1-ին» բառերը փոխարինել «դեկտեմբերի 24-ին» բառերով, իսկ «դեկտեմբերի 1-ն» բառերը՝ «դեկտեմբերի 28-ն» բառերով:
3. Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի փետրվարի 18-ի «Արցախի Հանրապետությունում հաշվառված կամ փաստացի բնակված քաղաքացիներին 4 ամիս ժամկետով ամսական դրամական օգնություն տրամադրելու կարգը հաստատելու մասին» N 218-Լ որոշման հավելվածի՝
1) 25-րդ կետում «2021 թվականի նոյեմբերի 1-ը» բառերը փոխարինել «2022 թվականի հունվարի 31-ը» բառերով, «2021 թվականի նոյեմբերի 5-ը» բառերը՝ «2022 թվականի փետրվարի 4-ը» բառերով, «2021 թվականի դեկտեմբերի 15-ը» բառերը՝ «2022 թվականի հունվարի 31-ը» բառերով, իսկ «2021 թվականի դեկտեմբերի 20-ը» բառերը՝ «2022 թվականի փետրվարի 4-ը» բառերով.
2) 26-րդ կետում «2021 թվականի նոյեմբերի 1-ը» բառերը փոխարինել «2022 թվականի հունվարի 31-ը» բառերով, «2021 թվականի նոյեմբերի 15-ը» բառերը՝ «2022 թվականի փետրվարի 4-ը» բառերով, «2021 թվականի նոյեմբերի 20-ը» բառերը՝ «2022 թվականի փետրվարի 10-ը» բառերով, «2021 թվականի դեկտեմբերի 15-ը» բառերը՝ «2022 թվականի հունվարի 31-ը» բառերով, «2021 թվականի դեկտեմբերի 20-ը» բառերը՝ «2022 թվականի փետրվարի 4-ը» բառերով, իսկ «2021 թվականի դեկտեմբերի 25-ը» բառերը՝ «2022 թվականի փետրվարի 10-ը» բառերով.
3) 27-րդ կետում՝
ա. «մահվան պատճառով» բառերից հետո հանել «մինչև 2021 թվականի նոյեմբերի 1-ը» բառերը,
բ. 1-ին ենթակետում «նոյեմբերի 1-ը» բառերը փոխարինել «դեկտեմբերի
24-ը» բառերով,
գ. 2-րդ ենթակետում «նոյեմբերի 1-ին» բառերը փոխարինել «դեկտեմբերի 24-ին» բառերով, իսկ «դեկտեմբերի 1-ն» բառերը՝ «դեկտեմբերի 28-ն» բառերով:
4. Մինչև սույն որոշումն ուժի մեջ մտնելը Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի նոյեմբերի 27-ի N 1891-Լ, Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի դեկտեմբերի 17-ի N 2070-Լ և Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի փետրվարի 18-ի N 218-Լ որոշումների համաձայն վճարող կազմակերպությունների կողմից վերադարձված դրամական օգնության գումարները Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Միասնական սոցիալական ծառայությունը կրկին վճարման է ուղարկում մինչև 2021 թվականի դեկտեմբերի 29-ը՝ վճարման ցուցակները ձևավորելով վճարող կազմակերպությունների տրամադրած՝ շահառուների (անչափահաս երեխայի դեպքում՝ նաև ծնողի կամ խնամակալի) տվյալների հիման վրա։