Կառավարության որոշումներ

23 Դեկտեմբերի 2021, 2141 - Ա

«ՀԱՅՓՈՍՏ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ 2011-2016 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐՈՎ ԿՈՒՏԱԿՎԱԾ ՇԱՀՈՒՅԹԻՑ ՀԱՇՎԱՐԿՎԱԾ ՇԱՀՈՒԹԱԲԱԺՆԻ ԳԾՈՎ ՊԱՐՏՔԻ ՎՃԱՐՈՒՄԸ 3 ՏԱՐԻ ԺԱՄԿԵՏՈՎ ՀԵՏԱՁԳԵԼՈՒ ԵՎ ՊԱՐՏՔԻ ՄԱՐՄԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 49-րդ հոդվածին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. «Հայփոստ» փակ բաժնետիրական ընկերության 2011-2016 թվականների տնտեսական գործունեության արդյունքներով հաշվարկված 2,500,000,000,00 (երկու միլիարդ հինգ հարյուր միլիոն) դրամի չափով շահութաբաժնի գծով պարտքի վճարումը Հայաստանի Հանրապետության պետական բյուջե հետաձգել 3 տարի ժամկետով և հաստատել «Հայփոստ» փակ բաժնետիրական ընկերության կողմից Հայաստանի Հանրապետության պետական բյուջե վճարման ենթակա շահութաբաժնի գծով պարտքի մարման ժամանակացույցը՝ համաձայն հավելվածի:
2. Սահմանել, որ՝
1) մինչև 2027 թվականի դեկտեմբերի 31-ը ընկած ժամանակահատվածում «Հայփոստ» փակ բաժնետիրական ընկերության գործունեության ֆինանսական արդյունքներով առաջացած որևէ տարվա վնասների առկայությունը չի կարող խոչընդոտ հանդիսանալ սույն որոշման 1-ին կետով հաստատված ժամանակացույցով տվյալ տարվա համար նախատեցված շահութաբաժնի գծով պարտքի մարման համար.
2) սույն որոշման 1-ին կետով հաստատված շահութաբաժնի գծով պարտքի մարման ժամանակացույցի խախտման հետևանքով չմարված շահութաբաժնի գծով պարտքի մասով հաշվարկվում են տույժեր Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով՝ մինչև չմարված շահութաբաժնի գծով պարտքի ամբողջական մարումը:

 

հավելված

Արխիվ

2024

2023