Կառավարության որոշումներ

23 Դեկտեմբերի 2021, 2154 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 28-Ի N 1725-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

  Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 128-րդ հոդվածով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի
Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածով և 34-րդ հոդվածի 1-ին մասով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի դեկտեմբերի 28-ի «ԱՐՄՀՈԼԴԻՆԳ» փակ բաժնետիրական ընկերության արտահանման 2018-
2021 թվականների ծրագրին հավանություն տալու և ապրանքների մաքսային արժեքի նվազագույն մեծությունը սահմանելու մասին N 1725-Ա որոշման (այսուհետ՝ որոշում) մեջ կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները.
1) որոշման վերնագրում «2018-2021 թվականների» բառերը փոխարինել «2018-2029 թվականների» բառերով.
2) որոշման 1-ին կետում «հավելվածի» բառը փոխարինել «N 1 հավելվածի» բառերով․
2. Որոշումը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 1.1-ին կետով․
«1.1․ Հավանություն տալ «ԱՐՄՀՈԼԴԻՆԳ» փակ բաժնետիրական ընկերության արտահանման 2022-2029 թվականների ծրագրին` համաձայն N 2 հավելվածի»:
3. Որոշման 2-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ 5-12-րդ ենթակետերով․
«5) 2022 թվականի համար` 7 մլրդ. դրամ.
6) 2023 թվականի համար` 7 մլրդ. դրամ.
7) 2024 թվականի համար` 8 մլրդ. դրամ.
8) 2025 թվականի համար` 8 մլրդ. դրամ.
9) 2026 թվականի համար` 8 մլրդ. դրամ.
10) 2027 թվականի համար` 8 մլրդ. դրամ.
11) 2028 թվականի համար` 9 մլրդ. դրամ.
12) 2029 թվականի համար` 10 մլրդ. դրամ»:
4. Որոշման հավելվածի վերևի աջ անկյունում «Հավելված» բառը փոխարինել «Հավելված N 1» բառերով։
5. Որոշումը լրացնել «Հավելված N 2»-ով՝ համաձայն «Հավելվածի»։
6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից։

հավելված