Կառավարության որոշումներ

23 Դեկտեմբերի 2021, 2145 - Ա

ՀՈՂԱՄԱՍ ՀԵՏ ՎԵՐՑՆԵԼՈՒ ԵՎ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՀԱՆՁՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 205-րդ հոդվածը, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 75-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ ենթակետը և «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության սեփականությունը հանդիսացող պետական գույքի կառավարման կոմիտեի տնօրինության՝ Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Կապան քաղաքի Արամ Մանուկյանի փողոցի 7 հասցեում գտնվող 0.01095 հա հողամասը (այսուհետ՝ հողամաս) հետ վերցնել «Կապանի թիվ 3 միջնակարգ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությունից և «Թումոն տուփի մեջ» կրթական ծրագիր իրականացնելու նպատակով Թումո շարժական կենտրոն կառուցելու համար՝ ծրագրի իրականացման համար նախատեսված ժամկետով, անհատույց օգտագործման իրավունքով հանձնել Սիմոնյան կրթական հիմնադրամին (այսուհետ՝ հիմնադրամ):

 


2. Պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո քառամսյա ժամկետում «Կապանի թիվ 3 միջնակարգ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության հետ կնքել 2020 թվականի սեպտոմբերի 18-ին կնքված անշարժ գույքի անհատույց օգտագործման թիվ 62/0020 պայմանագրում սույն որոշումից բխող փոփոխություններ կատարելու մասին համաձայնագիր (այսուհետ՝ համաձայնագիր)՝ դրանում նախատեսելով, որ համաձայնագրի նոտարական վավերացման և համաձայնագրից ծագող գույքային իրավունքների պետական գրանցման ծախսերը ենթակա են իրականացման հիմնադրամի միջոցների հաշվին:
3. Առաջարկել Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզպետին սույն որոշման 2-րդ կետում նշված աշխատանքների ավարտից հետո քառամսյա ժամկետում հիմնադրամի հետ կնքել սույն որոշման 1-ին կետում նշված հողամասի անհատույց օգտագործման պայմանագիր (այսուհետ՝ պայմանագիր)՝ դրանում նախատեսելով, որ՝
1) պայմանագրով սահմանված պարտավորությունների կատարման նկատմամբ հսկողությունն իրականացվելու է Պետական գույքի կառավարման կոմիտեի կողմից.
2) պայմանագրի նոտարական վավերացման և պայմանագրից ծագող գույքային իրավունքների պետական գրանցման ծախսերը ենթակա են իրականացման հիմնադրամի միջոցների հաշվին:
4. Առաջարկել Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզպետին սույն որոշման 3-րդ կետում նշված աշխատանքների ավարտից հետո, մեկամսյա ժամկետում պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահի և հիմնադրամի գլխավոր տնօրենի հետ համատեղ իրականացնել սույն որոշման 1-ին կետում նշված հողամասի հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը: