23 Դեկտեմբերի 2021, 2135 - Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՀԱՄԱՐ ԴԵՊՈԶԻՏԱՅԻՆ ՀԱՇԻՎ ԲԱՑԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Սննդամթերքի անվտանգության պետական վերահսկողության մասին» օրենքի 16-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերը և ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքի 15-րդ հոդվածի 9-րդ մասով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Թույլատրել Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմին Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի համար Հայաստանի
Հանրապետության ֆինանսների նախարարության գանձապետական ստորաբաժանումում բացել դեպոզիտային հաշիվ՝ ներմուծվող սննդամթերքի և
կենդանական ծագման մթերքի լաբորատոր փորձաքննության վճարների գանձման և փորձաքննություն կատարած կազմակերպություններին փոխանցման նպատակով:
2. Սահմանել, որ մինչև 2021 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ փորձաքննություն կատարելու համար սննդամթերք ներմուծող տնտեսավարո սուբյեկտից գանձված և փորձաքննություն կատարած կազմակերպություններին չփոխանցված միջոցները, որպես կանխավճար, փոխանցվում են սույն որոշման 1-ին
կետին համապատասխան բացված հատուկ դեպոզիտային հաշվին:
3. Թույլատրել Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմին սույն որոշման 1-ին կետին համապատասխան բացված գանձապետական հաշվում
կուտակվող միջոցներով մարել նաև ներմուծված սննդամթերքի և կենդանական ծագման մթերքի լաբորատոր փորձաքննությունների վճարների գծով 2019
թվականից մնացած պարտավորությունները՝ համապատասխան գումարների հավաքագրման դեպքում:
4. Սահմանել, որ սույն որոշման 1-ին կետին համապատասխան բացված գանձապետական հաշվում կուտակվող միջոցները տնօրինվում են Սննդամթերքի
անվտանգության տեսչական մարմնի կողմից:
5. Սույն որոշման կարգավորումները տարածվում են 2022 թվականի հունվարի 1-ից հետո ծագող հարաբերությունների վրա: