Կառավարության որոշումներ

23 Դեկտեմբերի 2021, 2133 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 15-Ի N 1135-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածը և Հայաստանի Հանրապետության
կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի N 526-Ն որոշմամբ հաստատված կարգի 3-րդ և 57-րդ կետերը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի հուլիսի 15-ի «Մի շարք գնման պայմանագրերում փոփոխություն կատարելու
թույլտվություն տալու մասին» N 1135-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումը.
1) որոշման 1-ին կետում «20 մոդուլային դպրոցի» թվերը և բառերը փոխարինել «18 մոդուլային դպրոցի» թվերով և բառերով.
2) որոշման 1-ին կետի 14-րդ և 15-րդ պարբերություններն ուժը կորցրած ճանաչել.
3) որոշումը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր կետով՝
«2. Թույլատրել Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության կոմիտեին, «Գոմքի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի մոդուլային շենքի կառուցման
նպատակով, կատարել ձեռք բերվող աշխատանքների և ծառայությունների ծավալների ավելացում՝ փոփոխություններ կատարելով Արարատշին ՍՊԸ-ի հետ 20.04.2021 թվականին կնքված N ՀՀՔԿ-ԲՄԱՇՁԲ-21/2-2 պայմանագրում՝
պայմանագրի գնի 25,2 տոկոսի չափով, չկիրառելով ՀՀ կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի N 526-Ն որոշմամբ հաստատված կարգի 56-րդ կետի 2-րդ
ենթակետի պահանջները:»: