23 Դեկտեմբերի 2021, 2151 - Ա
«ՆՈՐ ՓՐՈՋԵԿՏՍ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ ԳՈՐԾԱՐԱՐ ԾՐԱԳՐԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ԵՎ ԱՅԴ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՍՏԵՂԾՎԱԾ ՆՈՐ ԱՇԽԱՏԱՏԵՂԵՐԻ ԵՎ ԴՐԱՆ ՀԱՎԱՍԱՐԵՑՎԱԾ ՎՃԱՐՆԵՐԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 127-րդ հոդվածի 2-րդ մասը և Հայաստանի Հանրապետության կառավարության
2017 թվականի հոկտեմբերի 5-ի N 1235-Ն որոշման պահանջները՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հավանություն տալ «ՆՈՐ ՓՐՈՋԵԿՏՍ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության (այսուհետ՝ ընկերություն) կողմից ներկայացված գործարար ծրագրին (այսուհետ՝ ծրագիր)։
2. Սահմանել, որ՝
1) ծրագրի մեկնարկման և դրան հաջորդող 5 հարկային տարվա շահութահարկի գումարը նվազեցվում է ծրագրի շրջանակներում ստեղծված նոր աշխատատեղերի մասով՝ համապատասխան տարվա ընթացքում վճարված լրացուցիչ աշխատավարձի և դրան հավասարեցված վճարումների 100 տոկոսի չափով, բայց ոչ ավելի, քան համապատասխան հարկային տարվա համար հաշվարկված փաստացի շահութահարկի գումարի 30 տոկոսը.
2) ծրագրի մեկնարկման տարի է համարվում 2021 թվականը։
3. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարին՝ ապահովել «ՆՈՐ ՓՐՈՋԵԿՏՍ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հետ Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի հոկտեմբերի 5-ի N 1235-Ն որոշմամբ հաստատված կարգի N 3 ձևի` գործարար ծրագրի իրականացման և մոնիթորինգի համակարգի մասին համապատասխան պայմանագրի կնքումը:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից։