Կառավարության որոշումներ

23 Դեկտեմբերի 2021, 2114 - Ա

ՏԱՐԱԾՔ ՀԵՏ ՎԵՐՑՆԵԼՈՒ ԵՎ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 Հիմք ընդունելով «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ, 6-րդ և 7-րդ մասերը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության սեփականությունը հանդիսացող՝ Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզ, քաղաք Աբովյան, Բարեկամության թիվ 2 հասցեում գտնվող վարչական շենքի 2-րդ հարկից 157581.3 դրամ սկզբնական արժեքով, 35.6 քառ. մետր ընդհանուր մակերեսով տարածքը (այսուհետ՝ տարածք) հետ վերցնել Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզպետարանից և ամրացնել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությանը՝ իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության Կոտայքի սպասարկման գրասենյակի տեղակայման նպատակով:
2. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարին՝ Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզպետի հետ համատեղ, սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում, իրականացնել սույն որոշման 1-ին կետում նշված տարածքի հանձնման-ընդունման աշխատանքները։