Կառավարության որոշումներ

23 Դեկտեմբերի 2021, 2117 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 23-Ի N 618 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի մայիսի 23-ի «Ռուսաստանի Դաշնության դաշնային սահմանապահ ծառայության Հայաստանի օպերատիվ խմբին Երևանի N 54 միջնակարգ դպրոցի 2-րդ մասնաշենքն անհատույց և համատեղ օգտագործման հանձնելու մասին» N 618 որոշման 1-ին կետում «1400» թիվը փոխարինել «1584.4» թվով:
2. Պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահին`
1) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում Երևանի Մ. Քաջունու անվան հ. 54 ավագ դպրոց պետական ոչ առևտրային կազմակերպության (այսուհետ՝ կազմակերպություն) հետ կնքել 2012 թվականի նոյեմբերի 29-ին կնքված ոչ բնակելի տարածքի անհատույց օգտագործման թիվ 123/0012 պայմանագրում սույն որոշման 1-ին կետից բխող փոփոխություն կատարելու մասին համաձայնագիր՝ դրանում սահմանելով, որ նշված համաձայնագրի նոտարական վավերացման և համաձայնագրից ծագող գույքային իրավունքների պետական գրանցման հետ կապված ծախսերը ենթակա են իրականացման՝ կազմակերպության միջոցների հաշվին.
2) սույն կետի 1-ին ենթակետում նշված աշխատանքների ավարտից հետո երկամսյա ժամկետում ապահովել Ռուսաստանի Դաշնության դաշնային սահմանապահ ծառայության Հայաստանի օպերատիվ խմբի հետ 2002 թվականի դեկտեմբերի 30-ին կնքված ոչ բնակելի տարածքի անհատույց օգտագործման պայմանագրում սույն որոշումից բխող փոփոխություն կատարելու մասին համաձայնագրի կնքումը` դրանում սահմանելով, որ նշված համաձայնագրի նոտարական վավերացման և համաձայնագրից ծագող գույքային իրավունքների պետական գրանցման հետ կապված ծախսերը ենթակա են իրականացման՝ Ռուսաստանի Դաշնության դաշնային սահմանապահ ծառայության Հայաստանի օպերատիվ խմբի միջոցների հաշվին:

Արխիվ

2024

2023