Կառավարության որոշումներ

23 Դեկտեմբերի 2021, 2126 - Ա

ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ԳՈՒՅՔ ՀԱՆՁՆԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն

 Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 685-րդ հոդվածը և 686-րդ հոդվածի 1-ին մասը՝ Հայաստանի Հանրապետության
կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեին (այսուհետ՝ կոմիտե) ամրացված, 9 135 000 դրամ սկզբնական, 16.11.2021 թ. դրությամբ
845 350 դրամ հաշվեկշռային արժեքով «KIA SORENTO 3.3 L» («ԿԻԱ ՍՈՐԵՆՏՈ 3.3 L») մակնիշի (թողարկման տարեթիվը՝ 2008 թվական, նույնացման համարը՝
KNAJC525295880973) տրանսպորտային միջոցը (այսուհետ՝ գույք) 7 տարի ժամկետով անհատույց օգտագործման իրավունքով հանձնել «Վնասվածքաբանության և օրթոպեդիայի գիտական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերությանը
(այսուհետ՝ ընկերություն):
2. Կոմիտեի նախագահին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում ընկերության հետ կնքել գույքի անհատույց օգտագործման իրավունքի պայմանագիր՝ դրանում սահմանելով, որ գույքի նկատմամբ պետական գրանցման հետ կապված ծախսերը ենթակա են իրականացման ընկերության միջոցների հաշվին։

Արխիվ

2024

2023