Կառավարության որոշումներ

23 Դեկտեմբերի 2021, 2130 - Ա

ՏԱՐԱԾՔՆԵՐ ՀԵՏ ՎԵՐՑՆԵԼՈՒ ԵՎ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 Հիմք ընդունելով «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ և 6-րդ մասերը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության սեփականություն հանդիսացող՝ Հայաստանի Հանրապետություն, Վայոց ձոր, Եղեգնաձոր համայնք, Միկոյան 2 հասցեում գտնվող վարչական շենքի 11 150 178 դրամ կադաստրային արժեքով, 220 քառ. մետր ընդհանուր մակերեսով տարածքը (այսուհետ՝ տարածք 1) հետ վերցնել Կադաստրի կոմիտեից և ամրացնել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությանը:
2. Հայաստանի Հանրապետության սեփականություն հանդիսացող՝ Հայաստանի Հանրապետություն, Սյունիքի մարզ, Մեղրի քաղաք, Զորավար Անդրանիկի 24/1 հասցեում գտնվող վարչական շենքի 129 035 781,3 դրամ
սկզբնական արժեքով, 367.4 քառ. մետր ընդհանուր մակերեսով տարածքը (այսուհետ՝ տարածք 2) հետ վերցնել Հայաստանի Հանրապետության դատական դեպարտամենտից և ամրացնել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությանը:
3. Հայաստանի Հանրապետության սեփականություն հանդիսացող՝ Հայաստանի Հանրապետություն, Գեղարքունիքի մարզ, Վարդենիս քաղաք,
Ռոմանի փողոց թիվ 98/1 հասցեում գտնվող վարչական շենքի 17 447 000 դրամ սկզբնական արժեքով, 250.1 քառ. մետր ընդհանուր մակերեսով տարածքը
(այսուհետ՝ տարածք 3) հետ վերցնել Պետական գույքի կառավարման կոմիտեից և ամրացնել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությանը:
4. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարին՝ Կադաստրի կոմիտեի ղեկավարի, Հայաստանի Հանրապետության դատական
դեպարտամենտի ղեկավարի և Պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահի հետ համատեղ, սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա
ժամկետում իրականացնել սույն որոշման 1-ին, 2-րդ և 3-րդ կետերում նշված տարածք 1-ի, տարածք 2-ի, տարածք 3-ի հանձնման-ընդունման աշխատանքները:

Արխիվ

2024

2023