Կառավարության որոշումներ

23 Դեկտեմբերի 2021, 2116 - Ա

ԳՆՄԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

 Համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի
մայիսի 4-ի N 526-Ն որոշման N 1 հավելվածի 57-րդ կետի՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Թույլատրել Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմին Հայաստանի Հանրապետության 1415 ուսումնական հաստատություններին ինտերնետ կապով ապահովելու նպատակով Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի և «Յուքոմ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության միջև 2019 թվականի դեկտեմբերի 30-ին կնքված պետության
կարիքների համար ծառայությունների մատուցման N ՀՀՎԱ-ԲՄԾՁԲ-20/1-1 պետական գնման պայմանագրում կատարել փոփոխություն՝ չկիրառելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի N 526-Ն որոշման N 1 հավելվածի 56-րդ կետի 2-րդ և 4-րդ ենթակետերի պահանջները՝
դրանցով նախատեսված ծառայությունների մատուցման վերջնաժամկետը երկարաձգելով մինչև 2022 թվականի հունիսի 30-ը ներառյալ:

Արխիվ

2024

2023