Կառավարության որոշումներ

16 Դեկտեմբերի 2021, 2077 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ,ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՅՔ ՓՈԽԱՆՑԵԼՈՒ ԵՎ ԳՈՒՅՔԻ ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 Հիմք ընդունելով «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասը, Մաքսային կարգավորման մասին Հայաստանի Հանրապետության օրենքի 145-րդ հոդվածի 1-ին
մասը և Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 594-րդ հոդվածը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետությանը՝ Հրաժարում՝ հօգուտ պետության մաքսային ընթացակարգով հանձնված՝ 2,608,848 դրամ մաքսային արժեքով, 214 կգ
բրուտտո քաշով սպորտային օդամղիչ ատրճանակի մանրագնդակները (այսուհետ՝ գույք) փոխանցել Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը:
2. Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 5 օրվա ընթացքում
դիմել Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտե գույքի անհատույց փոխանցման նպատակով:
3. Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի նախագահին՝ դիմումն ստանալուց հետո 5 օրվա ընթացքում ապահովել գույքի
փոխանցումը Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը:
4. Սույն որոշման 3-րդ կետի համաձայն` Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը փոխանցված գույքը
նվիրել «Երևանի հրաձգության մանկապատանեկան մարզադպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությանը (պետական գրանցման համարը՝ 286.210.04872):
5. Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարին՝ սույն որոշման 3-րդ կետի համաձայն Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը գույքի փոխանցումից հետո 5 օրվա ընթացքում «Երևանի հրաձգության մանկապատանեկան մարզադպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության հետ կնքել գույքի
նվիրատվության պայմանագիր: