Կառավարության որոշումներ

16 Դեկտեմբերի 2021, 2074 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 29-Ի N 1566-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 Համաձայն «Պետական նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 4-րդ մասի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի դեկտեմբերի 29-ի «Մինչև երկու տարեկան երեխայի խնամքի նպաստ նշանակելու և վճարելու կարգը
հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի հունվարի 30-ի N 145-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» N 1566-Ն որոշման (այսուհետ՝ որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝
1) 1.1-ին կետում «26500» թիվը փոխարինել «28600» թվով.
2) 3-րդ կետում «սոցիալական ապահովության պետական ծառայության տարածքային բաժինների» բառերը փոխարինել «միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոնների» բառերով:
2. Որոշման N 1 հավելվածի՝
1) 2-րդ կետի 4-րդ ենթակետում «սոցիալական ապահովության ծառայության (այսուհետ` ծառայություն) տարածքային համապատասխան ստորաբաժանում.» բառերը փոխարինել «միասնական սոցիալական ծառայության (այսուհետ՝ ծառայություն) տարածքային համապատասխան կենտրոն.» բառերով.
2) 26.1-ին, 26.3-րդ կետերից հանել «սոցիալական ապահովության» բառերը:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից, բացառությամբ 1-ին կետի 1-ին ենթակետի, որն ուժի մեջ է մտնում 2022 թվականի
հունվարի 1-ից:

Արխիվ

2024

2023