Կառավարության որոշումներ

16 Դեկտեմբերի 2021, 2072 - Ա

ԳՈՒՅՔԻ ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅՈՒՆՆ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ԵՎ ԳՈՒՅՔ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն

 Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 594-րդ հոդվածը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Ընդունել Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Սիփանիկ համայնքի Գյումրու փողոց թիվ 1 հասցեում գտնվող՝ համայնքային սեփականություն
հանդիսացող շենք-շինությունների՝ 130543741 դրամ հաշվեկշռային արժեքով, 2106.1 քառ. մետր մակերեսով դպրոցի, 1492104 դրամ հաշվեկշռային արժեքով, 23.85 քառ. մետր մակերեսով կաթսայատան և 1076702 դրամ հաշվեկշռային արժեքով, 25 քառ. մետր մակերեսով կեղտաջրերի հորի և դրանց զբաղեցրած, օգտագործման ու սպասարկման համար հատկացված 9940392 դրամ կադաստրային արժեքով 1.2551 հեկտար մակերեսով հողամասի (այսուհետ՝ գույք) (անշարժ գույքի
նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական՝ N27082021-03-0053) նվիրատվությունը Հայաստանի Հանրապետությանը, և գույքն ամրացնել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների
նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեին:
2. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման
կոմիտեի նախագահին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Սիփանիկ
համայնքի ղեկավարի հետ համատեղ ապահովել սույն որոշման 1-ին կետից բխող նվիրատվության պայմանագրի կնքման և գույքի հանձնման-ընդունման
աշխատանքների կատարումը՝ սահմանելով, որ պայմանագրի կնքման և իրավունքների նկատմամբ պետական գրանցման աշխատանքները ենթակա են
իրականացման Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Սիփանիկ համայնքի միջոցների հաշվին: