16 Դեկտեմբերի 2021, 2079 - Ա
ՏԱՐԱԾՔ ՀԵՏ ՎԵՐՑՆԵԼՈՒ ԵՎ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 685-րդ, 688-րդ հոդվածները, «Պետական գույքի կառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 30-րդ հոդվածը, «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասը և 9-րդ հոդվածի 5-րդ մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության սեփականություն հանդիսացող Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի, Աչաջուր համայնքի 6-րդ փողոցի 4 հասցեում գտնվող դպրոցի 6 887 026 դրամ սկզբնական արժեքով, 554.6 քառ. մետր մակերեսով տարածքը (այսուհետ՝ տարածք) հետ վերցնել «Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Աչաջրի Հ. Թամրազյանի անվան միջնակարգ դպրոց հանրակրթական ուսումնական հաստատություն» պետական ոչ առևտրային կազմակերպությունից և անժամկետ, անհատույց օգտագործման իրավունքով ամրացնել «Տավուշի մարզի Աչաջուր գյուղի մանկապարտեզ» համայնքային ոչ առևտրային կազմակերպությանը (գրանցման համարը՝ 67.210.00704)։
2. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահին՝
1) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում «Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Աչաջրի Հ. Թամրազյանի անվան միջնակարգ դպրոց հանրակրթական ուսումնական հաստատություն» պետական ոչ առևտրային կազմակերպության հետ կնքել 2017 թվականի դեկտեմբերի 26-ին կնքված ոչ բնակելի տարածքի անհատույց օգտագործման թիվ 248/0017 պայմանագրում սույն որոշումից բխող փոփոխություն կատարելու մասին համաձայնագիր (այսուհետ՝ համաձայնագիր)՝ դրանում նախատեսելով, որ համաձայնագրի նոտարական վավերացման և համաձայնագրից ծագող գույքային իրավունքների պետական գրանցման ծախսերը ենթակա են իրականացման «Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Աչաջրի Հ. Թամրազյանի անվան միջնակարգ դպրոց հանրակրթական ուսումնական հաստատություն» պետական ոչ առևտրային կազմակերպության միջոցների հաշվին.
2) սույն կետի 1-ին ենթակետում նշված աշխատանքների ավարտից հետո երկամսյա ժամկետում «Տավուշի մարզի Աչաջուր գյուղի մանկապարտեզ» համայնքային ոչ առևտրային կազմակերպության հետ կնքել սույն որոշման 1-ին կետում նշված տարածքի անհատույց օգտագործման պայմանագիր (այսուհետ՝ պայմանագիր)՝ դրանում նախատեսելով, որ պայմանագրի նոտարական վավերացման և պայմանագրից ծագող գույքային իրավունքների պետական գրանցման ծախսերը ենթակա են իրականացման «Տավուշի մարզի Աչաջուր գյուղի մանկապարտեզ» համայնքային ոչ առևտրային կազմակերպության միջոցների հաշվին: