Կառավարության որոշումներ

30 Մարտի 2006, 400 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 15-Ի N 2162-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդ հոդվածի 3-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.

1. «Հայաստանի Հանրապետության 2006 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 15-ի «Հայաստանի Հանրապետության 2006 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 2162-Ն որոշման N 5 հավելվածում կատարել փոփոխություններ` համաձայն հավելվածի:

2. «Հայաստանի Հանրապետության 2006 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածի բյուջետային ծախսերի գործառական դասակարգման 07 խմբի 06 ենթախմբի «04. Պետական աջակցություն մշակութային միջոցառումների իրականացմանը» ծրագրով Հայաստանի Հանրապետության մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարությանը նախատեսված հատկացումներից 117000.0 հազ. դրամն ուղղել «Մեկ ազգ, մեկ մշակույթ» հիմնադրամի կողմից իրականացվող «Մեկ ազգ, մեկ մշակույթ» համահայկական մշակութային երկրորդ փառատոնի անցկացմանը:

3. Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 15-ի «Հայաստանի Հանրապետության 2006 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 2162-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը`

որոշման 26.2-րդ կետը «Ազգային տարի» պետական ոչ առևտրային կազմակերպության միջոցով» բառերից հետո շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«, իսկ միջոցառումների ծախսերի նախահաշիվները հաստատել Ռուսաստանում Հայաստանի տարվա միջոցառումների կազմակերպման կոմիտեի և Ֆրանսիայի Հանրապետությունում 2006-2007 թվականներին անցկացվելիք Հայաստանի տարվա նախապատրաստական աշխատանքները համակարգող պետական հանձնաժողովի կողմից` նախօրոք  համաձայնեցնելով Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության հետ»։