Կառավարության որոշումներ

16 Դեկտեմբերի 2021, 2047 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 26-Ի N 346-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի և 34-րդ հոդվածի պահանջները՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի հունվարի 26-ի «Պետական կառավարման համակարգի մարմինների ենթակայության պետական ոչ առևտրային կազմակերպություններին, պետական մասնակցությամբ առևտրային կազմակերպություններին և հիմնադրամներին անհատույց օգտագործման իրավունքով ամրացված պետական սեփականություն հանդիսացող շենքերն ու շինությունները (տարածքները) պետական գույքի կառավարման կոմիտեի տնօրինությանը հանձնելու մասին» N 346-Ն որոշման 3-րդ կետի 1-ին ենթակետում «2021 թվականի դեկտեմբերի 31-ը» բառերն ու թվերը փոխարինել «2023 թվականի հունիսի 1-ը» բառերով և թվերով, իսկ 2-րդ ենթակետում «2022 թվականի հունվարի 31-ը» բառերն ու թվերը փոխարինել «2024 թվականի հունիսի 1-ը» բառերով և թվերով։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

Արխիվ

2024

2023