Կառավարության որոշումներ

16 Դեկտեմբերի 2021, 2053 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 7-Ի N 712-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն

 Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի մայիսի 7-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի դեկտեմբերի 26-ի N 1919-Ն որոշման մեջ փոփոխություններ ու լրացումներ կատարելու և Հայաստանի Հանրապետության 2020 թվականի պետական բյուջեով նախատեսված հատկացումների հաշվին աղետի գոտու բնակավայրերում երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության միջոցառումները հաստատելու մասին» N 712-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.
1) 4-րդ կետի 1-ին ենթակետում՝
ա. «2021 թվականի նոյեմբերի 30-ը» բառերը փոխարինել «2022 թվականի մարտի 1-ը» բառերով,
բ. «հաշվետվությունների» բառից հետո լրացնել «և կատարվելիք աշխատանքների վերաբերյալ հաշվարկ-հիմնավորումների» բառերով.
2) 8-րդ կետը «հաշվետվությունների» բառից հետո լրացնել «, իսկ կատարվելիք աշխատանքների վերաբերյալ հաշվարկ-հիմնավորումների» բառերով.
3) 9-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«9. Սահմանել, որ սույն որոշման 7-րդ կետի համաձայն նույն կետում նշված դեպոզիտային հաշիվներին փոխանցված և չօգտագործված մնացորդային գումարները (բացառությամբ սույն որոշման համաձայն կատարված և կատարվելիք աշխատանքների համար անհրաժեշտ գումարների) ենթակա են վերադարձման Հայաստանի Հանրապետության պետական բյուջե մինչև 2021 թվականի դեկտեմբերի 30-ը:»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Արխիվ

2024

2023