16 Դեկտեմբերի 2021, 2052 - Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 19-Ի N 596-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33րդ և 34րդ հոդվածները՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19ի «Հայաստանի Հանրապետությունում կառուցապատման նպատակով թույլտվությունների և այլ փաստաթղթերի տրամադրման կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության մի շարք որոշումներ ուժը կորցրած ճանաչելու մասին» N 596Ն որոշման (այսուհետ՝ որոշում) մեջ կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները`
1) որոշմամբ հաստատված N 1 հավելվածի.
ա. 4րդ կետի 19րդ ենթակետում «տեխնիկական պայմաններ» բառերը փոխարինել «տեխնիկական պայմաններ կամ ելակետային տվյալներ» բառերով, 24րդ ենթակետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 25րդ, 26րդ և 27րդ ենթակետերով`
«25) ինժեներական ենթակառուցվածքներին միացման համար ոչ իրավաչափ ու անբարենպաստ տեխնիկական պայմաններ կամ ելակետային տվյալներ՝ սահմանված ժամկետների երկարաձգման, ճարտարապետահատակագծային առաջադրանքի (այդ թվում՝ սույն կետի 26րդ ու 27րդ ենթակետերի) պահանջներին չհամապատասխանող, ոչ ճշգրիտ հաշվարկային հզորություններով, անորոշ բնութագրային նկարագրություններով, առանց սխեմատիկ հետագծերի (կոորդինատների), քաղաքաշինության, առողջապահության, շրջակա միջավայրի, հանրային ծառայությունների ոլորտներում գործող իրավակարգավորումներին չհամապատասխանող, սպառողների և մատակարար կազմակերպությունների շահերի հավասարակշռումը չհաշվառող, քաղաքաշինական բարենպաստ և անվտանգ միջավայրի ձևավորմանը չնպաստող պայմաններով տրամադրված տվյալներ).
26) տեխնիկական պայմանների պահանջներ՝ օբյեկտի հասցե և անվանում, տեխնիկական պայմանի տրամադրման հիմքեր (մուտքագրված դիմումի համար և ամսաթիվ), տեխնիկական պայմանի գործողության ժամկետ, ինժեներական ենթակառուցվածքից սնուցման տեղամասի նշագրում (հետագիծնախագծի կցում), թույլատրված առավելագույն (հաշվարկային) հզորություն, ինժեներական ենթակառուցվածքին միացման կոորդինատներ, ըստ անհրաժեշտության լրացուցիչ գծային ենթակառուցվածքի (հաղորդակցուղու) տեղադրման պայման, մատակարար կազմակերպությանը և դիմումատուին վերապահված պարտավորություններ (աշխատանքների կատարման և ծախսերի փոխհատուցման պայմաններ), օգտագործվող սարքերի և սարքավորումների անվանում, մակնիշ և համառոտ տեխնիկական բնութագիր, այլ պահանջներ.
27) ելակետային տվյալների պահանջներ՝ օբյեկտի հասցե և անվանում, ելակետային տվյալների տրամադրման հիմքեր (մուտքագրված դիմումի համար և ամսաթիվ), ելակետային տվյալների գործողության ժամկետ, ինժեներական ենթակառուցվածքից սնուցման տեղամասի նշագրում (հետագիծնախագծի կցում), թույլատրված առավելագույն (հաշվարկային) հզորություն.»,
բ. 30րդ կետի 3րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«3) օբյեկտի ինժեներական ենթակառուցվածքների (ջրամատակարարում, ջրահեռացում, էլեկտրամատակարարում, գազամատակարարում և այլն) նախագծման համար անհրաժեշտ տեխնիկական պայմանները (այսուհետ` տեխնիկական պայմաններ) կամ ելակետային տվյալները.»,
գ. 36րդ կետում «տեխնիկական պայմաններն ու ելակետային նյութերը» բառերը փոխարինել «տեխնիկական պայմանները կամ ելակետային տվյալները» բառերով,
դ. 38րդ կետում «տեխնիկական պայմաններ և ելակետային տվյալներ ստանալու նպատակով» բառերը փոխարինել «տեխնիկական պայմաններ կամ ելակետային տվյալներ ստանալու նպատակով՝ ընդ որում համայնքի ղեկավարի կողմից կայացվում է միայն ելակետային տվյալների տրամադրման որոշումը՝ N 4 hավելվածի N 2 ցանկի 3րդ կետով նախատեսված միջին ռիսկայնության՝ II կատեգորիայի օբյեկտների դեպքում» բառերով,
ե. 41րդ կետում «ելակետային տվյալների ու տեխնիկական պայմանների» բառերը փոխարինել «տեխնիկական պայմանների կամ ելակետային տվյալների» բառերով,
զ. 54րդ կետում «(ներառյալ անհրաժեշտ ելակետային նյութերն ու տեխնիկական պայմանները)» բառերը փոխարինել «(ներառյալ սույն կարգի 73րդ կետի 3րդ ու 4րդ ենթակետերում նշված անհրաժեշտ ելակետային փաստաթղթերն ու բարձրագույն կատեգորիայի օբյեկտների համար նախատեսված տեխնիկական պայմանները)» բառերով,
է. 55րդ կետում «ելակետային տվյալներն ու տեխնիկական պայմանները» բառերը փոխարինել «տեխնիկական պայմանները կամ ելակետային տվյալները» բառերով,
ը. 57րդ կետում «ելակետային տվյալների» բառերը փոխարինել «ելակետային փաստաթղթերի, տեխնիկական պայմանների կամ ելակետային տվյալների» բառերով,
թ. 74րդ կետում «սահմանված նյութերի» բառերը փոխարինել «սահմանված փաստաթղթերի» բառերով,
ժ. 78րդ կետում «ելակետային նյութերը կամ դրանց մի մասը» բառերը փոխարինել «ելակետային փաստաթղթերը (ներառյալ՝ վերակառուցվող, ուժեղացվող, վերականգնվող օբյեկտների դեպքում նաև` դրանց տեխնիկական վիճակի մասին Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19ի N 274Ն որոշմամբ սահմանված կարգով կազմված եզրակացությունը, ինժեներաերկրաբանական հետազննությունների նյութերը, տարածքի տեղագրագեոդեզիական և կադաստրային հանույթները) կամ դրանց մի մասը» բառերով,
ժա. 130րդ կետի առաջին պարբերությունում «կառուցապատողը կարող է դիմել իրավասու մարմնին` ելակետային տվյալների, կառուցապատման և տեխնիկական պայմանների հնարավոր փոփոխությունների մասին» բառերը փոխարինել «կառուցապատողը կարող է դիմել իրավասու մարմին` կառուցապատման, տեխնիկական պայմանների կամ ելակետային տվյալների հնարավոր փոփոխությունների մասին» բառերով, երկրորդ պարբերությունում «Այն դեպքերում, երբ ելակետային տվյալներում, կառուցապատման և տեխնիկական պայմաններում» բառերը փոխարինել «Այն դեպքերում, երբ կառուցապատման, տեխնիկական պայմաններում կամ ելակետային տվյալներում» բառերով.
2) որոշմամբ հաստատված N 2 հավելվածի 31րդ կետում «ելակետային փաստաթղթերն ու օբյեկտի նախագծման տեխնիկական պայմանները» բառերը փոխարինել «՝ սույն կարգի 73րդ կետի 3րդ ու 4րդ ենթակետերում նշված ելակետային փաստաթղթերն ու օբյեկտի նախագծման տեխնիկական պայմանները կամ ելակետային տվյալները» բառերով.
3) որոշմամբ հաստատված N 5 հավելվածի N 21 ձևի 5րդ կետի 4րդ ենթակետում «ելակետային նյութերն ու տեխնիկական պայմանները» բառերը փոխարինել «ելակետային փաստաթղթերը, տեխնիկական պայմանները կամ ելակետային տվյալները» բառերով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: