23 Մարտի 2006, 398 - Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 15-Ի N 2162-Ն ԵՎ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 29-Ի N 2324-Ա ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 15-ի «Հայաստանի Հանրապետության 2006 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 2162-Ն որոշման NN 1 և 5 հավելվածներում կատարել փոփոխություններ` համաձայն NN 1 և 2 հավելվածների:
2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի «Հայաստանի Հանրապետության 2005 թվականի պետական բյուջեի եկամուտների, ծախսերի և դեֆիցիտի (պակասուրդի) գումարները փոխելու, Հայաստանի Հանրապետության 2005 թվականի պետական բյուջեում վերաբաշխում, Հայաստանի Հանրապետության կառավարության մի շարք որոշումներում փոփոխություններ կատարելու, Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից գումար հատկացնելու և Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի կատարման հետ կապված առանձին հարցերի մասին» N 2324-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը`
որոշման 4-րդ կետի «գ» ենթակետում «127,000.0» թիվը փոխարինել «127,861.4» թվով: