9 Դեկտեմբերի 2021, 2014 - Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 2-Ի N 71-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 2-րդ ենթակետերով ու 34-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով, «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի փետրվարի 2-ի Անհատույց օգտագործման իրավունքով գույք ամրացնելու մասին N 71-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.
1) որոշման առաջին կետում նշված «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեին» բառերով.
2) որոշման առաջին կետում նշված 38.400.000 դրամ գնահատված արժեքով և 362.60 քառ. մետր բառերը փոխարինել 138694731 դրամ գնահատված արժեքով և 725.5 քառ. մետր բառերով.
3) «Տեխնիկական ստեղծագործական հանրապետական կենտրոն» բառերից առաջ լրացնել «ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության» բառերով:
2. Որոշման 2-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«2. Պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահին՝
1) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո, երկամսյա ժամկետում, «Երևանի N159 ավագ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության հետ կնքել 2013 թվականի հոկտեմբերի 15-ին կնքված ոչ բնակելի տարածքի անհատույց օգտագործման N 154/0013 պայմանագրում սույն որոշման 1-ին կետի 2-րդ ենթակետից բխող փոփոխություն կատարելու մասին համաձայնագիր (այսուհետ՝ համաձայնագիր)՝ դրանում նախատեսելով, որ համաձայնագրի նոտարական վավերացման և համաձայնագրից ծագող գույքային իրավունքների պետական գրանցման ծախսերը ենթակա են իրականացման «Երևանի N 159 ավագ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության միջոցների հաշվին.
2) սույն կետի 1-ին ենթակետում նշված աշխատանքների ավարտից հետո երկամսյա ժամկետում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության «Տեխնիկական ստեղծագործական հանրապետական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության հետ կնքել 2017 թվականի ապրիլի 14-ին կնքված ոչ բնակելի տարածքի անհատույց օգտագործման N 27/0017 պայմանագրում սույն որոշման 1-ին կետի 2-րդ ու 3-րդ ենթակետերից բխող փոփոխություններ կատարելու մասին համաձայնագիր (այսուհետ՝ համաձայնագիր)՝ դրանում նախատեսելով, որ համաձայնագրի նոտարական վավերացման և համաձայնագրից ծագող գույքային իրավունքների պետական գրանցման ծախսերը ենթակա են իրականացման ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության «Տեխնիկական ստեղծագործական հանրապետական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության միջոցների հաշվին:»։