23 Մարտի 2006, 397 - Ն
ՍԵՎԱՆԱ ԼՃԻ ՋՐՀԱՎԱՔ ԱՎԱԶԱՆԻ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԵՎ ԱՆՄԻՋԱԿԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՈՏԻՆԵՐԻ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐՈՒՄ ԵՎ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԻՑ ԴՈՒՐՍ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ՇԱՀԱԳՈՐԾՈՒՄԻՑ ԱՌԱՋԱՑՈՂ ԿԵՂՏԱՋՐԵՐԻ ՄԱՔՐՄԱՆ ՄԱՍԻՆ
«Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման և օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի պահանջների կատարումը, լճի էկոլոգիական հավասարակշռության վերականգնման խնդրում դրա համապատասխան որակի ջրի ապահովման, ջրհավաք ավազանում գոյություն ունեցող առանձին օբյեկտներից առաջացած կեղտաջրերի մաքրման, ինչպես նաև ափամերձ տարածքում ռեկրեացիոն (հանգիստ և տուրիզմ) տնտեսաճյուղի առավել արդյունավետ զարգացումն ապահովելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Սահմանել, որ Սևանա լճի ափամերձ տարածքում գոյություն ունեցող առանձին օբյեկտներից առաջացող կեղտաջրերը, մինչև Սևանա լիճ թափվելը, անհրաժեշտ է ենթարկել կենսաբանական մաքրման:
2. Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարին, Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարին և Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարին` եռամսյա ժամկետում ապահովել լճի ափամերձ տարածքում գոյություն ունեցող առանձին օբյեկտներից առաջացող կեղտաջրերի մաքրման նորմատիվային պայմանները կանոնակարգող համատեղ գերատեսչական ակտի սահմանված կարգով ընդունումը:
3. Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարին`
ա) լճի ափամերձ տարածքներում նոր օբյեկտների նախագծային փաստաթղթերն օրենքով սահմանված դեպքերում և կարգով քաղաքաշինական և շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման փորձաքննության ենթարկելիս պարտադիր պայման ընդունել այդ օբյեկտների կեղտաջրերի մաքրումը` կենսաբանական մաքրման կայանների միջոցով.
բ) լոկալ մաքրման կայանների ձեռքբերման նպատակով լճի ափամերձ տարածքում գոյություն ունեցող օբյեկտների սեփականատերերին ցուցաբերել տեղեկատվական օժանդակություն:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: