Կառավարության որոշումներ

2 Դեկտեմբերի 2021, 1966 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 21-Ի N 784-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈԻ ՄԱՍԻՆ

 Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի մայիսի 21-ի «Պետական օժանդակություն տրամադրող մարմինների կողմից պետական օժանդակության տրամադրումից հետո տրամադրված պետական օժանդակության վերաբերյալ Հայաստանի Հանրապետության տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողով տեղեկատվություն ներկայացնելու կարգն ու ժամկետները սահմանելու և տեղեկատվություն ներկայացնելու ձևը հաստատելու մասին» N 784-Ն որոշման (այսուհետ՝ որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումը․
1) որոշման վերնագիրը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«ՊԵՏԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆ ՏՐԱՄԱԴՐԱԾ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՄՐՑԱԿՑՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԿԱՐԳԸ, ՁԵՎՆ ՈՒ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ».
2) որոշման նախաբանում «161-րդ հոդվածի 7-րդ մասը» բառերը փոխարինել «25-րդ հոդվածի 8-րդ մասը» բառերով.
3) որոշման ամբողջ տեքստում, ինչպես նաև որոշման 1-ին կետով հաստատված N 1 հավելվածում «Հայաստանի Հանրապետության տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողով» բառերը փոխարինել «Մրցակցության պաշտպանության հանձնաժողով» բառերով՝ համապատասխան հոլովաձևերով.
4) որոշման 1-ին կետով հաստատված N 1 հավելվածի 8-րդ կետում «28-րդ հոդվածով» բառերը փոխարինել «43-րդ հոդվածով» բառերով.
5) որոշման 2-րդ կետով հաստատված N 2 հավելվածում՝
ա․ «161-րդ հոդվածի 3-րդ մասը» բառերը փոխարինել «25-րդ հոդվածի 2-րդ մասը» բառերով.
բ․ 16-րդ սյունակի «ստացողներ» բառը փոխարինել «ստացողներ*» բառով և նշանով.
գ․ լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր ծանոթագրությամբ՝
«16* Ծանոթագրություն. Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի էլեկտրոնային համակարգի միջոցով լրացնելու դեպքում «Պետական օժանդակություն ստացողներ» սյունակի «Հասցեն» և «Հեռախոսահամարը» դաշտերը չեն լրացվում»։
2․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

Արխիվ

2024

2023