Կառավարության որոշումներ

2 Դեկտեմբերի 2021, 1965 - Ա

ՈՐՊԵՍ ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ ԳՈՒՅՔ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ԵՎ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն

 Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 594-րդ հոդվածը և «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Որպես նվիրատվություն Հայաստանի Հանրապետությանը ընդունել Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի զարգացման և ներդրման հիմնադրամին (այսուհետ՝ հիմնադրամ) սեփականության իրավունքով պատկանող 3 միավոր տրանսպորտային միջոցները (այսուհետ՝ գույք) և ամրացնել Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությանը՝ համաձայն հավելվածի, սահմանելով, որ դրանց պահպանման ծախսերը կատարվեն Հայաստանի Հանրապետության պետական բյուջեով Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությանը հատկացվող միջոցների հաշվին։
2. Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության տնօրենին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում հիմնադրամի գլխավոր տնօրենի հետ համատեղ ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված գույքի՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության անունից նվիրատվության պայմանագրի կնքումը և հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը՝ դրանց հետ կապված, ինչպես նաև գույքի պետական գրանցման (հաշվառման) ծախսերն իրականացնելով Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության միջոցների հաշվին։

հավելված

Արխիվ

2024

2023