2 Դեկտեմբերի 2021, 1964 - Ա
ԳՈՒՅՔ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. «ԻՎԵԿՈ» մակնիշի հրշեջ ավտոմեքենան (թողարկման տարեթիվը՝ 1982թ., գույնը՝ կարմիր, նույնացման համարը՝ vin WMDA1G90M04006576, շարժիչը 4923737,
FGL912, աշխատանքային ծավալը՝ 5616) (այսուհետ՝ գույք) ամրացնել Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարությանը:
2. Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարին` սույն որոշման 1-ին կետում նշված գույքի պետական գրանցման (հաշվառման) հետ
կապված աշխատանքներն իրականացնել 1-ամսյա ժամկետում:
3. Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարին` սույն որոշման 1-ին կետում նշված գույքի պետական գրանցման (հաշվառման) հետ
կապված ծախսերն իրականացնել Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության միջոցների հաշվին: