25 Նոյեմբերի 2021, 1939 - Լ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԴԱԲԱՂ ՀԻՎԱՆԴՈՒԹՅԱՆ ՇՃԱՀԵՏԱԶՈՏՈՒԹՅԱՆ ԾՐԱԳԻՐԸ, ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑԸ, ՆՄՈՒՇՆԵՐԻ ՀԱՎԱՔԱԳՐՄԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԻ ԵՎ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ՁԵՎԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Սահմանադրության 146-րդ հոդվածի 4-րդ մասը և «Անասնաբուժության մասին» օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հաստատել՝
1 Հայաստանի Հանրապետությունում դաբաղ հիվանդության շճահետազոտության ծրագիրը՝ համաձայն N 1 հավելվածի.
2 Հայաստանի Հանրապետությունում դաբաղ հիվանդության շճահետազոտության ծրագրից բխող միջոցառումների կատարման ժամանակացույցը՝ համաձայն N 2 հավելվածի.
3 Հայաստանի Հանրապետությունում դաբաղ հիվանդության շճահետազոտության ծրագրի նմուշների հավաքագրման տվյալների N 1 ձևը՝ համաձայն N 3 հավելվածի.
4) Հայաստանի Հանրապետությունում դաբաղ հիվանդության շճահետազոտության ծրագրի լաբորատոր փորձաքննության արդյունքների N 2 ձևը՝ համաձայն N 4 հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից: