Կառավարության որոշումներ

25 Նոյեմբերի 2021, 1924 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 15-Ի N 690-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի և 34-րդ հոդվածի 1-ին մասի պահանջներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի փետրվարի 15-ի «Հայաստանի Հանրապետությունում տրանսպորտային միջոցների տեխնիկական զննության անցկացման գործունեության լիցենզավորման կարգը և լիցենզիայի ձևը հաստատելու մասին» N 690-Ն որոշման N 1 հավելվածով հաստատված՝ «Հայաստանի Հանրապետությունում տրանսպորտային միջոցների տեխնիկական զննության անցկացման գործունեության լիցենզավորման կարգում» (այսուհետև՝ կարգ) կատարել հետևյալ փոփոխություններն ու լրացումը՝
1) կարգի 2-րդ կետի 2-րդ ենթակետը «կահավորված արտադրական» բառերից հետո լրացնել «կամ հասարակական (բացառությամբ բազմաբնակարան բնակելի շենքերում առկա հասարակական նշանակության տարածքների)» բառերով, իսկ «(այսուհետ` արտադրական բազա)» բառերը հանել.
2) կարգի 2-րդ կետի 3-րդ ենթակետից, 9-րդ կետի 2-րդ ենթակետից, 15-րդ կետից, N 1 ձևի 1-ին կետից, աղյուսակի վերնագրից և 3-րդ սյունակից «արտադրական» բառը հանել.
3) կարգի 14-րդ և 23-րդ կետերում «արտադրական» բառը փոխարինել «ներկայացրած» բառով։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։