Կառավարության որոշումներ

25 Նոյեմբերի 2021, 1910 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 3-Ի N 668-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն

 Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասը և «Անշարժ գույքի հարկով հարկման նպատակով անշարժ
գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային գնահատման կարգը սահմանելու մասին» օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի հունիսի 3-ի «Պետական սեփականություն համարվող անտառների վարձավճարի նվազագույն չափը սահմանելու մասին» N 668-Ն որոշման հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն hավելվածի։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը, և դրա գործողությունը տարածվում է որոշումն ուժի
մեջ մտնելուց հետո ծագած հարաբերությունների վրա:

հավելված