Կառավարության որոշումներ

18 Նոյեմբերի 2021, 1908 - Ն

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 30-Ի N 2215-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն

 Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածը, ինչպես նաև «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքի 23-րդ հոդվածի 3-րդ մասին համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. «Հայաստանի Հանրապետության 2021 թվականի պետական բյուջեի մասին» օրենքի N 1 հավելվածի N 2 աղյուսակում կատարել վերաբաշխում, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի դեկտեմբերի 30-ի «Հայաստանի Հանրապետության 2021 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 2215-Ն որոշման NN 3, 4, 5, 9 և 9.1 հավելվածներում կատարել փոփոխություններ և լրացումներ` համաձայն NN 1, 2, 3, 4 և 5 հավելվածների:
2. Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարին` 8,702.0 հազ. դրամ գումարը դրամաշնորհային պայմանագրի հիման վրա հատկացնել «Վարդենիկի կրթահամալիր» ՊՈԱԿ-ին՝ դպրոցի ճաշարանի վերանորոգման և ճաշարանի համար անհրաժեշտ գույքի ձեռքբերման համար:
3. Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզպետին՝ 245,296.7 հազ. դրամ գումարը դրամաշնորհային պայմանագրերի հիման վրա հատկացնել մարզպետարանի ենթակայության դպրոցներին՝ սույն որոշման N 3 հավելվածին համապատասխան՝ դպրոցների ճաշարանների վերանորոգման և ճաշարանների համար անհրաժեշտ գույքի ձեռքբերման համար:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

հավելված1

հավելված2

հավելված3

հավելված4

հավելված5