Կառավարության որոշումներ

18 Նոյեմբերի 2021, 1877 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 30-Ի N 2215-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ՈՒ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՄԵԿ ԱՆՁԻՑ ԳՆՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳՈՎ ԳՆՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդ հոդվածի 3-րդ մասը, «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետը, Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի N 526-Ն որոշման N 1 հավելվածով հաստատված՝ գնումների գործընթացի կազմակերպման կարգի 3-րդ կետը և 23-րդ կետի 5-րդ ենթակետի «բ» պարբերության պահանջները՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի դեկտեմբերի 30-ի «Հայաստանի Հանրապետության 2021 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 2215-Ն որոշման N 10 հավելվածում կատարել փոփոխություն և լրացում` համաձայն հավելվածի:
2. Անհետաձգելի համարել Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Կապան քաղաքի նստավայրի ընթացիկ նորոգման շինարարական աշխատանքների գնման կարիքը:
3. Թույլատրել Դատական դեպարտամենտին՝ Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Կապան քաղաքի նստավայրի ընթացիկ նորոգման շինարարական աշխատանքների կատարումը ձեռք բերել մեկ անձից գնման ընթացակարգով:
4. Սահմանել, որ սույն որոշման hավելվածում նշված աշխատանքները՝ 6988340 դրամ արժեքով, ձեռք են բերվում «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի հիման վրա, Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի N 526-Ն որոշման N 1 հավելվածով հաստատված՝ գնումների գործընթացի կազմակերպման կարգի 23-րդ կետի 5-րդ ենթակետի «բ» պարբերության պահանջներին համապատասխան՝ չկիրառելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի N 526-Ն որոշմամբ հաստատված կարգի 21-րդ կետի 1-ին ենթակետի «դ» պարբերության երկրորդ նախադասության, 71-րդ կետի 1-ին ենթակետի «ա» պարբերության, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի ապրիլի 6-ի N 386-Ն որոշման 2-րդ կետի 1-ին ենթակետի պահանջները:
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

հավելված