Կառավարության որոշումներ

18 Նոյեմբերի 2021, 1869 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 30-Ի N 1601-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի սեպտեմբերի 30-ի «Էներգետիկայի գիտահետազոտական ինստիտուտ» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալը նվազեցնելու, տարածք հետ վերցնելու և ամրացնելու մասին» N 1601-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները.
1) որոշման 5-րդ կետի «9-րդ հոդվածի» բառերը փոխարինել «7-րդ հոդվածի» բառերով.
2) որոշման 7-րդ կետի 2-րդ ենթակետի «երկամսյա» բառը փոխարինել «եռամսյա» բառով։