Կառավարության որոշումներ

18 Նոյեմբերի 2021, 1870 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 21-Ի N 1129-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի օգոստոսի 21-ի «Հայաստանի Հանրապետությունում հսկման ենթակա թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի և դրանց պրեկուրսորների կազմը (ցանկը) հաստատելու մասին» N 1129-Ն որոշման հավելվածում կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունը`
1) N 1 ցուցակը «DOI 2,5-դիմեթօքսի-4-յոդոամֆետամին» բառերից հետո լրացնել՝
«ETH-LAD (6-Էթիլ-6-նոռ-լիզերգինաթթվի դիէթիլ ամիդ)
1P-LSD 1-պրոպիոնիլ-լիզերգինաթթվի դիէթիլամիդ
AL-LAD (6aR, 9R)-N,N-դիէթիլ-7-պրոպ-2-էնիլ-6,6а,8,9-տետրահիդրո -4Н-ինդոլ[4,3-fg]խինոլին-9-կարբոնաթթու
5F-CUMYL-PEGACLONE (2.5 –դիհիդրո-2-(1-մեթիլ-1-ֆենիլէթիլ)-5-(5-ֆլուորոպենտիլ)-1H-պիրիդոլ[4,3-b]ինդոլ-1-ոն)
HEX-EN (N-էոիլհեքսեդրոն,1-ֆենիլ-2-(էթիլամինո) հեքսան-1-ոն)
Կրոտոնիլֆենտանիլ (N-ֆենիլ-N- [1- (2-ֆենիլէթիլ) –պիպերիդինիլ 4-իլ ] -2-բութենամիդ)
Վալերիլֆենտանիլ բառերը (N-ֆենիլ-N-[1-(2-ֆենէթիլ)պիպերիդին-4-իլ]պենտանամիդ)
ԴՊՏ՝(N,N-դիպրոպիլտրիպտամին)
MDMB(N)-022 կամ MDMB-4en-PINACA(մեթիլ-3,3-դիմեթիլ-2-[1-(պենտ-4-են-1-իլ)-1H-ինդազոլ-3-կարբոքսամիդո] բութանոատ)
ACBM(N)-073-FN-(ադամանտան-1-իլ)-1-(4-ֆտորոբութիլ)-1H-ինդազոլ-3-կարբոքսամիդ)
4F-MPH(մեթիլ2-(4-ֆտորոֆենիլ)-2-(պիպերիդին-2-իլ) ացետատ)
3-FPM (2-(3-ֆլուրոֆենիլ)-3-մեթիլմորֆոլին)» բառերով.
2) N 3 ցուցակը՝
ա. «Էստազոլամ» բառից հետո լրացնել «Էտիզոլամ» բառով,
բ. «Ֆենտերմին» բառից հետո լրացնել «Ֆլուալպրազոլամ» բառով.
3) N 4 ցուցակից հանել «Մեթիլ սպիրտ» բառերը:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: