Կառավարության որոշումներ

11 Նոյեմբերի 2021, 1843 - Ա

ԳՈՒՅՔ ՀԵՏ ՎԵՐՑՆԵԼՈՒ ԵՎ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 Հիմք ընդունելով «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ և 7-րդ մասերը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության սեփականությունը հանդիսացող, սույն որոշման հավելվածում ներառված մարմիններին ամրացված 4 միավոր տրանսպորտային միջոցները (այսուհետ՝ գույք) հետ վերցնել և ամրացնել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության պրոբացիայի ծառայությանը (այսուհետ՝ ծառայություն)՝ համաձայն N 1 hավելվածի:
2. Ծառայությանն ամրացված 4 միավոր տրանսպորտային միջոցները (այսուհետ՝ գույք) հետ վերցնել և ամրացնել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեին (այսուհետ՝ կոմիտե)՝ համաձայն N 2 հավելվածի, հետագայում այլ գերատեսչությանն ամրացնելու կամ օտարելու նպատակով։
3. Կոմիտեի նախագահին և Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության գլխավոր հարկադիր կատարողին՝
1) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում, ծառայության պետի հետ համատեղ, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովել սույն որոշման 1-ին և 2-րդ կետերում նշված գույքի հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը.
2) սույն կետի 1-ին ենթակետում նշված աշխատանքների ավարտից հետո մեկամսյա ժամկետում ապահովել որոշման 1-ին և 2-րդ կետերում նշված գույքի՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով պետական գրանցումը (հաշվառումը)՝ դրանց հետ կապված ծախսերն իրականացնելով ծառայության միջոցների հաշվին:

 

հավելված1

հավելված2