11 Նոյեմբերի 2021, 1835 - Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 24-Ի N 305-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Նորմատիվ իրավական ակտերի մասին Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների պահանջներով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի մարտի 24-ի Պետական կառավարչական հիմնարկներին ամրացված` բնակելի տարածքների նվիրատվության կարգը հաստատելու մասին N 305-Ն որոշման N 3 հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումը՝
1) 15.3-րդ կետի Բնակելի տարածքի անվանումը և հասցեն սյունակը հանրակացարան, բառից հետո լրացնել բն. 8 և բառերով, Մակերեսը սյունակում 73 թիվը փոխարինել 60.7 և 10.0 բառերով, իսկ Հաշվեկշռային արժեքը (դրամ) սյունակում 482.895 թիվը՝ 401.531 և 66.150 բառերով.
2) 15.7-րդ կետի Բնակելի տարածքի անվանումը և հասցեն սյունակում բն. 30 բառերը փոխարինել բն. 5 և բն. 7 բառերով, Մակերեսը սյունակում 28.2 թիվը փոխարինել 11.3 և 16.4 բառերով, իսկ Հաշվեկշռային արժեքը (դրամ) սյունակում 186.543 թիվը՝ 74.750 և 108.486 բառերով.
3) 96.4-րդ կետի Մակերեսը սյունակում 48.4 թիվը փոխարինել 31.10 թվով, իսկ Հաշվեկշռային արժեքը (դրամ) սյունակում 2, 347,496 թիվը՝ 1,508,411 թվով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: