11 Նոյեմբերի 2021, 1838 - Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 27-Ի N 904-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի հուլիսի 27-ի «Հսկիչ գնումների ֆինանսական աղբյուրների և ձեռք բերված ու չվերադարձված ապրանքների տնօրինման կարգը հաստատելու մասին» N 904-Ն որոշման (այսուհետ՝ որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`
1) որոշման 1-ին կետով հաստատված հավելվածի 7-րդ կետում «հինգ աշխատանքային» բառերը փոխարինել «երեսուն աշխատանքային» բառերով և «Հայաստանի Հանրապետության կառավարության բարեգործական ծրագրերի համակարգման հանձնաժողովի» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության» բառերով:
2. Սահմանել, որ մինչև սույն որոշումն ուժի մեջ մտնելու օրվա դրությամբ հսկիչ գնմամբ ձեռք բերված և չվերադարձված ապրանքները սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երեսուն աշխատանքային օրվա ընթացքում հանձնվում են Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը։
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։